«Շերեմետևո»-ում ուղևորները ժամերով սպասում են թռիչքներին՝ առանց ջրի և սննդի, մարդիկ քնում են հատակին Երեք անչափահասներ հրկիզել են «Ռիբոկ» մարզական ակումբի էլեկտրական համակարգը․ վնասը՝ 2.2 մլն դրամ Արարատ Միրզոյանը մասնակցել է Ղրղզական Հանրապետության նախագահ Սադիր Ժապարովի հետ քննարկումներին Հանքարդյունաբերության ոլորտի վերահսկողությունը կթվայնացվի․ համակարգը կգործարկվի 2029-ին Ըմբշամարտ. Հայաստանի երկու ներկայացուցիչ կպայքարի Մ23 ԱԱ-ի բրոնզե մեդալի համար. Armsport ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը Զվարթնոցում քննարկել է մշակութային ժառանգության պահպանության հարցերը Հռոմի Պապ Լևոն XIV-ը պատրաստվում է դուրս գրվել հիվանդանոցից Փեզեշքիանը՝ Հայաստան այցի արդյունքների մասին․ Երևանն ու Թեհրանը կքննարկեն ռազմավարական փաստաթուղթը Հրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակները Թուրքիայի հետ առևտուր, Իրանի վստահությունը Հայաստանին և ԱՄՆ-ի գործոնը․ ի՞նչ է փոխվում ՀՀ-ի շուրջ Նարեկ Մկրտչյանը՝ ծանրամարտի երիտասարդների ԵԱ-ի բրոնզե մեդալակիր. Armsport.am Արդեն երկրորդ օրն է՝ Վարդանանց փողոցում ջուրը ողողում է մոտ 1 կմ ճանապարհ․ «Վեոլիա Ջուրը» չի ժամանում վթարի վայր 

ԵՄ-ն պատրաստվում է նվազեցնել աճի կանխատեսումը՝ Իրանի դեմ պատերազմով պայմանավորված «ստագֆլյացիոն շոկի» պատճառով

Աշխարհ

Եվրոպական միությունը մտադիր է վատթարացնել իր տնտեսական կանխատեսումը Մերձավոր Արևելքում բռնկված պատերազմով և շարունակվող էներգետիկ ճնշմամբ պայմանավորված ահագնացող ճգնաժամի պայմաններում։ Դրա մասին Փարիզում G7-ի ֆինանսների նախարարների հանդիպման շրջանակում CNBC-ին տված հարցազրույցում հայտարարել է Եվրոպական հանձնաժողովի տնտեսության և արտադրողականության հարցերով հանձնակատար Վալդիս Դոմբրովսկիսը:

Ըստ նրա՝ Եվրահանձնաժողովի գարնանային տնտեսական կանխատեսման մեջ, որը կհրապարակվի այս շաբաթվա վերջին, տնտեսական աճի ցուցանիշները կվերանայվեն դեպի նվազում, իսկ գնաճային սպասումները կբարձրացվեն։

«Մենք բախվում ենք ստագֆլյացիոն շոկի»,- ընդգծել է Դոմբրովսկիսը։ Նման սցենարը նշանակում է տնտեսական աճի դանդաղման և արագացող գնաճի համակցում, ինչը տնտեսական քաղաքականության համար ամենաբարդ մարտահրավերներից մեկն է:

Իրավիճակի վատթարացման պատճառ է դարձել Իրանի շուրջ ձգձգվող պատերազմը և Հորմուզի նեղուցի շարունակվող շրջափակումը, որով անցնում է համաշխարհային նավթի մատակարարումների զգալի մասը։ Այս ֆոնին նավթի գներն կայուն կերպով պահպանվում են մեկ բարելի դիմաց 100 դոլարի սահմանագծից բարձր՝ ուժեղացնելով ճնշումը Եվրոպայի արդյունաբերության, տրանսպորտի և սպառողական շուկաների վրա։

Դոմբրովսկիսը նշել է, որ պետական լայնամասշտաբ միջամտության հնարավորությունները, որոնք կիրառվում էին ՔՈՎԻԴ-19 համավարակի ժամանակաշրջանի հակաճգնաժամային միջոցառումների նման, այսօր էապես սահմանափակ են։

«Կարևոր է, որ աջակցության միջոցառումները լինեն ժամանակավոր և հասցեական, այլ ոչ թե այնպիսին, որոնք խթանում են հանածո վառելիքի բարձր պահանջարկը»,- հայտարարել է նա։

Լրացուցիչ անհանգստություն են առաջացնում Միջազգային էներգետիկ գործակալության տվյալները, ըստ որոնց՝ նավթի համաշխարհային պաշարները նվազում են ռեկորդային տեմպերով։ Վերլուծաբանները զգուշացնում են, որ էներգակիրների ֆիզիկական դեֆիցիտը Եվրոպայում կարող է զգացվել արդեն ընթացիկ ամսվա վերջին, իսկ պաշարների վերականգնումը կարող է ձգձգվել մինչև 2027 թվականի վերջը։

Այս ֆոնին ԵՄ-ն արդեն սկսել է օգտագործել նավթի ռազմավարական պաշարները, սակայն Դոմբրովսկիսը խոստովանել է, որ ձգձգվող հակամարտության դեպքում մեծանում է մատակարարումների լուրջ խափանումների վտանգը, հատկապես այն ոլորտներում, որոնք կրիտիկական կախվածություն ունեն վառելիքից։

Ստեղծված իրավիճակը մեծացնում է ճնշումը եվրոպական կառավարությունների վրա, որոնք ստիպված են լինելու հավասարակշռություն գտնել գնաճի դեմ պայքարի, տնտեսությանն աջակցելու և դեպի նավթից քիչ կախվածություն ունեցող էներգետիկ մոդելի անցումն արագացնելու միջև։

 
Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
«Շերեմետևո»-ում ուղևորները ժամերով սպասում են թռիչքներին՝ առանց ջրի և սննդի, մարդիկ քնում են հատակինԵրեք անչափահասներ հրկիզել են «Ռիբոկ» մարզական ակումբի էլեկտրական համակարգը․ վնասը՝ 2.2 մլն դրամԱրարատ Միրզոյանը մասնակցել է Ղրղզական Հանրապետության նախագահ Սադիր Ժապարովի հետ քննարկումներինՀանքարդյունաբերության ոլորտի վերահսկողությունը կթվայնացվի․ համակարգը կգործարկվի 2029-ինԸմբշամարտ. Հայաստանի երկու ներկայացուցիչ կպայքարի Մ23 ԱԱ-ի բրոնզե մեդալի համար. ArmsportՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը Զվարթնոցում քննարկել է մշակութային ժառանգության պահպանության հարցերըԿիևի բնակիչները պահանջում են Կլիչկոյի հրաժարականըՀռոմի Պապ Լևոն XIV-ը պատրաստվում է դուրս գրվել հիվանդանոցիցՓեզեշքիանը՝ Հայաստան այցի արդյունքների մասին․ Երևանն ու Թեհրանը կքննարկեն ռազմավարական փաստաթուղթըՓարիզում մոտ 100 մարդ հարձակվել է CNews հեռուստաալիքի գլխավոր գրասենյակի վրաՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակներըԹուրքիայի հետ առևտուր, Իրանի վստահությունը Հայաստանին և ԱՄՆ-ի գործոնը․ ի՞նչ է փոխվում ՀՀ-ի շուրջԱլ-Սիսին կոչ է արել Եգիպտոսի խորհրդարանին հաստատել Սաուդյան Արաբիային պաշտպանելու միջոցառումներըThe Times. «Կամավորների կոալիցիայի» զորավարժություններին կմասնակցի մոտ 1500 զինվորՆարեկ Մկրտչյանը՝ ծանրամարտի երիտասարդների ԵԱ-ի բրոնզե մեդալակիր. Armsport.amԱրդեն երկրորդ օրն է՝ Վարդանանց փողոցում ջուրը ողողում է մոտ 1 կմ ճանապարհ․ «Վեոլիա Ջուրը» չի ժամանում վթարի վայրԲաքվի հակահայկական արշավը՝ Եվրոպայում.Ադրբեջանը հետախուզում է հայտարարել թուրք լրագրողինՍելին Դիոնի լեգենդար «Տիտանիկի» կերպարով Բարբի տիկնիկ կթողարկվիԹրամփը բացատրել է, թե ինչու է դիմահարդարվումԲեզոսի հիմնադրամը Երևանում հայտարարել է անհետացող տեսակների վերականգնման համար 500 միլիոն դոլար հատկացնելու մասինԵզրաս Սրբազանն օծել է ՌԴ Իվանովո քաղաքի նորակառույց հայկական եկեղեցինԴոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքները հոկտեմբերի 17-ինՀոլիվուդյան աշխարհահռչակ դերասան Լեոնարդո Դի Կապրիոն աջակցել է Հայաստանի և Կոլումբիայի նախաձեռնությանըՓաշինյան․ «Հայաստանի և Ղրղզստանի հարաբերություններին նոր բովանդակություն հաղորդելու բոլոր նախադրյալներն ունենք»Հոկտեմբերի 17-ին ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը կունենա 4 ներկայացուցիչՀայրը վրաերթի է ենթարկել 1․5 տարեկան աղջնակին․ Սեռական ոտնձգություն դպրոցում 7 տղայի մասնակցությամբCOP17-ի անցկացման օրերին Հայաստանում արգելվել է որսը․ «Վորսակ»-ի ղեկավարԱրթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատությանԻսրայելական զորքերը գնդակոծել են հարավային Լիբանանի յոթ քաղաքներՀայաստանում մեկնարկել է Ռոսսոտրուդնիչեստվոյի ֆուտբոլային մրցաշարի եզրափակիչ փուլըՀոկտեմբերի սկզբից ի վեր Հորմուզում ռեկորդային թվով նավեր են հարձակման ենթարկվելՍամվել Կարապետյանը՝ Գյումրու օրվա առթիվ․ «Գյումրին քաղաք-դարբնոց է, որտեղ կոփվում են արժանապատիվ հայեր»Գյումրին արժանի է զարգանալու, հզորանալու և իր ողջ ներուժը բացահայտելու. Մարտուն Գրիգորյանի ուղերձը՝ «Արմավիր» ՔԿՀ-իցԴավիթաշենում հայտնի ռեստորանային համալիրում ծննդյան խնջույքն ավարտվել է ծեծկռտուքով․ ոստիկանությունը կանխել է հնարավոր հաշվեհարդարըԱլբանիայում բողոքի ցույցերի ժամանակ տուժել է 156 մարդՓաշինյանի «դաբրոյին» է սպասում. Խաբելու նոր սցենարներ են մտածումՀայաստանում հոկտեմբերի 17-ին սպասվում է անձրև և ամպրոպ Հայաստանի և Ղրղզստանի միջև փաստաթղթերի ստորագրման արարողությունըԵրևանն ու Բիշքեկը քույր քաղաքներ են դարձել․ Ավինյան Ժապարով․ Ղրղզստանի նախագահի առաջին պաշտոնական այցը Հայաստան պատմական նշանակություն ունի Հայաստանի և Ղրղզստանի միջև պայմանավորվածությունների իրականացումը կամրապնդի բարեկամական կապերը. ՓաշինյանԹրամփը կասկածում է, որ կցանկանա Tesla-ով թռչելԿԳՄՍ նախարարն ընդունել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենին«Երևան Ուելնեսից» երեխա է տեղափոխվել հիվանդանոցՀորմուզի նեղուցում նավթատար է պայթել ականի վրաՏեսչական մարմինը շինարարական հրապարակում կանխարգելիչ իրազեկման աշխատանքներ է իրականացրելԹրամփը հրաժարվել է նոր պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմԵրևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին#ՈւՂԻՂ. Նիկոլ Փաշինյանը և Սադիր Ժապարովը հանդես են գալիս հայտարարություններովՖրանսիացի փորձագետները ՀՀ ոստիկանության գվարդիայի ծառայողներին սովորեցրել են զանգվածային անկարգությունների կառավարման մեթոդներ
Ամենադիտված