Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը համերգներով հանդես կգա Չինաստանում
Հայաստան
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը Չինաստանում համերգներով հանդես կգա։
Մայիսի 23-ին նվագախումբը հրավիրված է մասնակցելու Շանհայի Չենշան երաժշտական փառատոնին ։ Համերգի ծրագրում ընդգրկված են Արամ Խաչատրյանի ստեղծագործությունները և հայտնի համաշխարհային դասական գլուխգործոցներ։
Նվագախմբի հետ հանդես կգա աշխարհահռչակ չինացի դաշնակահար, բազմաթիվ միջազգային մրցույթների դափնեկիր, պրոֆեսոր Քսիանգ-Դոնգ Կոնգը, որը կկատարի Սերգեյ Ռախմանինովի Դաշնամուրի թիվ 2 կոնցերտը:
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի երկրորդ համերգը կկայանա մայիսի 24-ին՝ Ֆուջիանի մեծ թատրոնում։
Համերգները կղեկավարի Սերգեյ Սմբատյանը։


















































Ամենադիտված
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը