Պատմական Հայաստան և «իրական Հայաստան». ազգի հիշողության և ներկայի մետաֆիզիկական երկխոսությունը. Փաստ
Հայկական Մամուլ
«Փաստ» օրաթերթը գրում է.
Հայաստանի շուրջ ընթացող ամենախորքային բանավեճերից մեկն արտահայտվում է երկու հասկացությունների միջոցով՝ «պատմական Հայաստան» և «իրական Հայաստան»։ Առաջին հայացքից կարող է թվալ, թե խոսքը պարզապես քաղաքական կամ աշխարհագրական տարբեր պատկերացումների մասին է։
Սակայն իրականում այստեղ առկա է շատ ավելի խոր խնդիր՝ ժողովրդի ինքնության, պատմական հիշողության, հոգևոր շարունակականության և նույնիսկ ազգային գոյության իմաստի հարցը։
Այս հակադրությունը պատահական չէ։ Դա ծնվում է այն ժամանակ, երբ ժողովուրդը կանգնում է իր պատմության ամենածանր շրջադարձերի առաջ և փորձում է հասկանալ՝ արդյոք ինքը շարունակում է մնալ նույն պատմական ժողովուրդը, թե աստիճանաբար վերածվում է պարզապես տվյալ տարածքում ապրող բնակչության։


















































Ամենադիտված
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը