Քրեական ոստիկանության աշխատողները հերթապահում են Իջեւանում ընդդիմադիր քաղաքական ուժերի շտաբների մոտ. Հրապարակ
Հայկական Մամուլ
«Հրապարակ» օրաթերթի տեղեկացմամբ, Իջեւանում Քրեական ոստիկանության Տավուշի մարզի աշխատողները քաղաքացիական հագուստով հերթապահում են ընդդիմադիր քաղաքական ուժերի շտաբների մոտակայքում՝ տեսնելու, թե ովքեր են ելումուտ անում։
Նշվում է, որ քրեական ոստիկանների մեծ մասը Տավուշի մարզի բնակիչներ չեն, հույս ունեցել են, թե չեն ճանաչվի, սակայն մարդիկ նրանց ճանաչել են։ Իջեւանցիները վրդովված են՝ պնդելով, որ Քրեական ոստիկանությունն զբաղված է հանրությանը ահաբեկելով։ Մանրամասները՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում։


















































Ամենադիտված
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը