Politico․ Դանիայում կարծում են, որ Թրամփը չի հրաժարվել Գրենլանդիան բռնագրավելու գաղափարից
Աշխարհ
Դանիացի պաշտոնյաները կարծում են, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի հրաժարվել Գրենլանդիան ԱՄՆ վերահսկողության տակ վերցնելու գաղափարից, հաղորդում է Politico-ն։
«Դանիացի պաշտոնյաների խոսքով՝ Թրամփը չի հրաժարվել տարածքը (Գրենլանդիան) ԱՄՆ վերահսկողության տակ վերցնելու գաղափարից, չնայած (ամերիկացի) նախագահը վերջերս մեղմացրել է իր ջանքերը այս հարցում», - հաղորդում է թերթը։
Գրենլանդիան Դանիայի թագավորության մաս է կազմում։ Սակայն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բազմիցս հայտարարել է, որ կղզին պետք է դառնա Միացյալ Նահանգների մաս։ Դանիայի և Գրենլանդիայի իշխանությունները զգուշացրել են Վաշինգտոնին կղզու բռնագրավման դեմ՝ նշելով, որ ակնկալում են, որ իրենց տարածքային ամբողջականությունը կհարգվի։


















































Ամենադիտված
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը