Թրամփը մտահոգված է Աֆրիկայում Էբոլայի բռնկումով
Աշխարհ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտահոգություն է հայտնել Աֆրիկայում Էբոլայի բռնկման վերաբերյալ, հաղորդում է CNBC-ն։
Ավելի վաղ Serge միսիոներական կազմակերպությունը հայտնել էր, որ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում աշխատող ամերիկացի միսիոների մոտ Էբոլայի թեստը դրական արդյունք է ցույց տվել։
«Ես մտահոգված եմ Էբոլայի համար, իսկապես մտահոգված եմ։ Կարծում եմ, որ այն այժմ սահմանափակվում է Աֆրիկայով, բայց կարող է տարածվել նաև դրանից այն կողմ», - հեռուստաալիքի փոխանցմամբ՝ ասել է Թրամփը TrumpRx դեղագործական հարթակի միջոցառման ժամանակ։
Մայիսի 17-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում և Ուգանդայում Էբոլայի բռնկումը հայտարարեց միջազգային նշանակության հանրային առողջապահության արտակարգ իրավիճակ։


















































Ամենադիտված
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը