Իրանը նոր քայլեր է պատրաստել ԱՄՆ-ի հարձակման դեպքում
Աշխարհ
Թեհրանը նոր մարտավարական քայլեր է պատրաստել ԱՄՆ-ի կողմից կրկնակի հարձակման դեպքում, ՌԻԱ Նովոստիին հայտնել է իրանական ռազմական աղբյուրը՝ մեկնաբանելով Իրանի վրա հնարավոր կրկնակի հարձակումը։
Ավելի վաղ CNN-ը, հղում անելով տեղեկացված աղբյուրներին, հաղորդել էր, որ Պենտագոնը պատրաստել է Իրանում թիրախների ցանկ, եթե ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրաման տա երկրի վրա նոր հարձակումներ իրականացնել։ Կիրակի օրը Թրամփը կոչ էր արել Իրանին շտապել ԱՄՆ-ի հետ գործարքի հարցում՝ նշելով, որ ժամանակը շատ կարևոր է։
«Մենք նոր մարտավարական գործողություններ և մոտեցումներ ենք պատրաստել՝ հիմնվելով մեր հարձակողական-պաշտպանական դոկտրինի վրա։ Զենքի և պաշտպանական կարողությունների առումով մենք խնդիրներ չունենք», - գործակալությանը հայտնել է աղբյուրը։


















































Ամենադիտված
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը