Չինաստանի ԱԳՆ-ը ողջունել է Պուտինի այցը
Աշխարհ
Չինաստանը ողջունում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի այցը։ Երկու առաջնորդները կքննարկեն տարբեր ոլորտներում համագործակցությունը, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային հարցեր, երեքշաբթի օրը ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Գո Ցզյակունը։
«Չինաստանը ողջունում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Չինաստան», - ասել է Գո Ցզյակունը։
Նա հավելել է, որ «նախագահ Պուտինի այցի ընթացքում երկու պետությունների ղեկավարները մտքեր կփոխանակեն տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցության, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող միջազգային և տարածաշրջանային հարցերի շուրջ»։


















































Ամենադիտված
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը