ԱՄՆ-ի առաջարկը Թեհրանի սեղանին է․ Արաղչին մանրամասներ է հայտնել Կաշպիրովսկու մարմինը կարող են Ուկրաինա հասցնել ԵՄ երկրների տարածքով. Shot Շարունակվում են ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնումները Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Մուխտար Տլեուբերդիի հետ Դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել Սամվել Շահրամանյանի հեռախոսի առգրավումը Մակար Կիրակոսյանն ընտրվել է Արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի նախագահ Գլխավոր դատախազը «նկատողություն» կարգապահական տույժ է նշանակել 3 դատախազի նկատմամբ Կոտայքում պարեկների ուղղությամբ ինքնաձիգով կրակոցներ արձակած անձինք կալանավորվել են «Հայաստան» խմբակցության ներկայացուցիչները հանդիպել են ԱՄՆ դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ Ավելի քան 100 կոնգրեսական Ռուբիոյին կոչ է արել դադարեցնել Բաքվին ռազմական օգնությունը Արթուր Ալեքսանյանը վնասվածքի պատճառով բաց կթողնի Աշխարհի առաջնությունը Երևանում փետրվարյան արյունալի միջադեպի մասնակիցը հայտնաբերվել է Վրաստանում․ նրան կարտահանձնեն Հայաստանին 

Քննարկվել է սպորտի ոլորտի միջնաժամկետ ծախսային ծրագրի նախագծը

Այլ

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը շահագրգիռ կազմակերպությունների ներկայացուցիչների հետ քննարկել է սպորտի ոլորտի 2027-2029 թվականների միջնաժամկետ ծախսային ծրագրերի հայտի նախագիծը: Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍՆ սպորտի քաղաքականության վարչության պետ Նարինե Շահբազյանը:

Նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը ներկայացրել է միջնաժամկետ ծախսային ծրագրի սպորտի ոլորտին առնչվող ուղղությունների ընդհանուր նկարագիրը և պատասխանել ներկաների հարցերին:

«Միջնաժամկետ ծախսային ծրագրի շրջանակում սպորտի ոլորտի քննարկումը պետք է դիտարկենք ոչ միայն որպես բյուջետային գործընթաց, այլև որպես քաղաքականության հստակեցման և համակարգային փոփոխությունների ձևավորման կարևոր փուլ։ Պետք է արձանագրենք, որ ոլորտում ինչպես ձեռքբերումներ, այնպես էլ բացթողումներ և լրացման կարիք ունեցող բազմաթիվ հարցեր ունենք, որոնք, համադրելով տարածքային համաչափ զարգացման և արդյունքների չափելիության հետ, պետք է դրական լուծում ստանան»,- ասել է Հասմիկ Ավագյանը՝ ընդգծելով ոլորտային գործունեության հաշվետվողականության և թափանցիկության ապահովումը:

Հասմիկ Ավագյանի խոսքով՝ սպորտի ոլորտում պետական քաղաքականությունն ուղղված է մասսայական սպորտի զարգացմանը, մարզական ենթակառուցվածքների բարեկարգմանն ու նորերի ձևավորմանը՝ ներառականության ապահովմամբ, մարզիկների խրախուսմամբ ու մարզաձևերի խթանմամբ:

Ըստ նրա՝ ՀՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտների 2024-2030 թվականների զարգացման ռազմավարությունը վերաբերում է բարձր նվաճումների սպորտի, զանգվածային ֆիզիկական ակտիվության և առողջ ապրելակերպի զարգացմանը։ Ռազմավարության կարևոր թիրախներից է՝ ապահովել յուրաքանչյուր երեխայի հասանելիությունը նախընտրած մարզաձևին, ինչպես նաև դպրոցներում «Ֆիզկուլտուրա» առարկայի արդյունավետ կազմակերպումը։ Նախարարի տեղակալը նշել է, որ ՀՀ բոլոր համայնքներում սպորտային ենթակառուցվածքների հիմնումը ռազմավարության առաջնային ուղղություններից է․ այս համատեքստում նախարարությունը կարևորում է պետություն–մասնավոր հատված համագործակցությունը։ Նշվել է նաև՝ մասսայական սպորտի և զանգվածային միջոցառումների մասնակցությունը կարևոր է երեխաների սպորտով հետաքրքրվելու և ինքնադրսևորվելու առումով։

Նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը ներկայացրել է նաև մարզիկների աջակցության գործող ծրագրերը, ըստ այդմ՝ անվանական թոշակներ տրամադրվում են այն մարզիկներին և մարզիչներին, որոնք տվյալ տարում ունենում են բարձր արդյունքներ և հաջորդ տարվա ընթացքում ստանում ամսական խրախուսում։ Պատվովճարներ նախատեսված են բարձրագույն նվաճումներ ունեցող մարզիկների համար և տրամադրվում են ցմահ՝ ամսական վճարների տեսքով։ Օլիմպիական նպաստներն ուղղված են Օլիմպիական խաղերին պատրաստվող հեռանկարային մարզիկներին, մարզիչներին և մասնագիտական անձնակազմին, որպեսզի նրանք կարողանան կենտրոնանալ մարզումների վրա։ Նախատեսված են նաև միանվագ պարգևատրումներ. տարվա ընթացքում ցուցադրած բարձր արդյունքների համար մարզիկներին տարեվերջին տրամադրվում են խոշոր դրամական պարգևներ։

Պետության առաջնահերթություններից է նաև Հայաստանում միջազգային մրցաշարերի անցկացումը, որի նպատակն է բարձրացնել Հայաստանի տեսանելիությունը սպորտային քարտեզում՝ խթանելով նաև զբոսաշրջային հոսքերը: Հասմիկ Ավագյանի դիտարկմամբ՝ արդեն իսկ անցկացված մրցաշարերի փորձառությունը ցույց է տալիս, որ Հայաստանը կարողանում է մրցաշարերի կազմակերպման բարձրակարգ կազմակերպական աշխատանքներ իրականացնել։ Նշված բոլոր ուղղությունները միջնաժամկետ ծախսային ծրագրում պահպանվում են որպես առաջնահերթություն։

Հասմիկ Ավագյանը պատասխանել է նաև մարզաշխարհի ներկայացուցիչների հարցերին, որոնք, մասնավորապես, վերաբերել են ՀՀ տարբեր քաղաքներում մրցաշարերի անցկացման հնարավորությանը, մարզադպրոցների օրինակելի կանոնադրությունների մշակման ընթացքին, ֆեդերացիաների ֆինանսավորման մեխանիզմներին, մեթոդաբանությանը և այլն:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ԱՄՆ-ի առաջարկը Թեհրանի սեղանին է․ Արաղչին մանրամասներ է հայտնել Ուկրաինական կարգավորման գործընթացը փակուղու մեջ է․ ՌուբիոԿաշպիրովսկու մարմինը կարող են Ուկրաինա հասցնել ԵՄ երկրների տարածքով. Shot Գերմանիայում ոստիկանությունը կրակել և սպանել է 27-ամյա տղամարդուՇարունակվում են ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնումներըՌուբիոն զգուշացրել է Ուկրաինայում իրավիճակի սրման վտանգի մասինԱրարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Մուխտար Տլեուբերդիի հետԱՄՆ-ն Իրանի հետ հակամարտության ընթացքում կորցրել է ավելի քան 80 ինքնաթիռ, ուղղաթիռ և անօդաչու թռչող սարքՖիդան. Մեքքայի համաձայնագիրը հնարավորինս շուտ կներառվի խորհրդարանի օրակարգումԴատարանը ոչ իրավաչափ է ճանաչել Սամվել Շահրամանյանի հեռախոսի առգրավումըԻրանի ԱԳՆ-ը հայտարարել է Թեհրանի և Վաշինգտոնի միջև բանակցությունների շարունակության մասինՄակար Կիրակոսյանն ընտրվել է Արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի նախագահԳլխավոր դատախազը «նկատողություն» կարգապահական տույժ է նշանակել 3 դատախազի նկատմամբՌուբիոն անհավանական է համարում Թուրքիայի և Հունաստանի միջև ռազմական հակամարտությունըԿոտայքում պարեկների ուղղությամբ ինքնաձիգով կրակոցներ արձակած անձինք կալանավորվել ենԹուրքիան մտադիր չէ զորքեր ուղարկել այլ երկիր՝ հարձակման համար«Հայաստան» խմբակցության ներկայացուցիչները հանդիպել են ԱՄՆ դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարի հետԱվելի քան 100 կոնգրեսական Ռուբիոյին կոչ է արել դադարեցնել Բաքվին ռազմական օգնությունըԱրթուր Ալեքսանյանը վնասվածքի պատճառով բաց կթողնի Աշխարհի առաջնությունըԵրևանում փետրվարյան արյունալի միջադեպի մասնակիցը հայտնաբերվել է Վրաստանում․ նրան կարտահանձնեն ՀայաստանինՀայկական կողմը հաստատեց․ Գորիսում հանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչներըՇիրակի մարզում «Nissan»-ը բախվել է հողաթմբին և գլխիվայր շրջվել. բժիշկներն արձանագրել են վարորդի մահըՎեց օգնականի մուտքն ԱԺ արգելվել է, բայց տեսանյութում նրանք չկան․ ԱբրահամյանԻսկ ո՞ւր է ԱԱԾ-ն․ ընդդիմությունը իշխանությանը մեղադրում է անվտանգության ձախողման մեջ176 կմ ճանապարհ կվերանորոգվի, իսկ 500 կմ-ի աշխատանքները կավարտվեն մինչև տարեվերջՌուսաստանի ԱԳ նախարարությունը կոչ է արել միջոցներ ձեռնարկել Հորմուզում նավարկությունը վերականգնելու համարՄի քանի շաբաթից կներկայացնենք «խաղաղություն առանց զիջումների» ծրագիրը․ Աբրահամյան«Հակադրությունների քաղաքականությունից տուժում է հայ քաղաքացին»․ ընդդիմությունԱնվտանգության տեսախցիկները դարձել են ընդդիմության դեմ քարոզչական գործիք․ Քոչարյան2 պարեկների ուղղությամբ կրակոցներ արձակած և վիրավորում հասցրած անձինք կալանավորվել ենԳերմանիան ցանկանում է տասնյակ հազարավոր անօդաչու թռչող սարքեր տրամադրել ՈւկրաինայինՊԵԿ-ը հանքարդյունահանման ապoրինի դեպք է բացահայտելAl Hadath. Պաղեստինյան խմբակցությունները համաձայնել են հետաձգել խորհրդարանական ընտրություններըԼեհական դպրոցներից մեկում աշակերտը դանակով հարձակվել է մաքրուհու վրաՀՀ-ն քննարկում է նոր ատոմակայանի հարցը. Պուտինը ինքն իրեն նվեր մատուցեց․ Զելենսկի Մեքսիկայի ռինգի ողբերգությունը, Aramco-ի հրդեհներն ու մերկ Թրամփի արձանըՀարյուրից ավելի ուսանողներ շրջափակել են Փարիզի կաթոլիկ ինստիտուտը Շաքիի կրակոցը, Ալիևի նոր պահանջներն ու Մոսկվայի զգուշացումը․ ինչի՞ է գնում ԵրևանըՎարդաձորի դպրոցում միջադեպի վերաբերյալ տեսչական մարմնի կողմից նախաձեռնվել է վարչական վարույթԵվրահանձնակատար Շուիցան կոչ է արել ԵՄ-ին ուժեղացնել պայքարը անօրինական միգրացիայի դեմՄԻՊ-ը Վարդենիսի խնամքի կենտրոնում մի շարք լուրջ խնդիրներ է արձանագրելԴատարանը Oragir News-ից և Հայկ Դեմոյանից պահանջել է հրապարակային ներողություն խնդրել Արայիկ ՀարությունյանիցBoeing-ը ցանկանում է ստեղծել համակարգ՝ ինքնաթիռները դիտավորյալ վթարներից պաշտպանելու համարԱզգային ժողովը հոկտեմբերի 12-ին կգումարի արտահերթ նիստԱդրբեջանցի զինվորը հասավ հայկական տներ ու կրակեց․ սա՞ է սովորական հանցագործությունը Սահմանը խախտած ադրբեջանցին կդատապարտվի և պատիժը կկրի ՀՀ օրենքներին համապատասխանՀայաստանի երկու բռնցքամարտիկ հաղթեց մոլդովացի մրցակիցներին և դուրս եկավ քառորդ եզրափակիչՊաղեստինի ընտրական հանձնաժողովը պատրաստ է Գազայի հատվածում 20 տարվա ընթացքում առաջին ընտրություններն անցկացնելունՓաշինյանի որոշմամբ Իրկուտսկից ժանտախտի ներբերման ռիսկի պատճառով հանձնաժողով է ստեղծվելNBC. ԱՄՆ զինված ուժերը նոր օպերատիվ տարբերակներ են պատրաստում Թրամփի համար Իրանում
Ամենադիտված