Ռուսաստանը հայտարարել է ՆԱՏՕ-ի հետ ուղիղ բախման վտանգի աճի մասին
Ռուսաստան
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Սերգեյ Ռյաբկովը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև ուղիղ բախման ռազմավարական ռիսկերը շարունակում են աճել։ Նրա հայտարարությունը հրապարակել է ՏԱՍՍ գործակալությունը։
Ռյաբկովի խոսքով՝ միջազգային իրավիճակի սրումը և Արևմուտքի գործողությունները մեծացնում են երկու կողմերի միջև անմիջական հակամարտության վտանգը։ Ռուս դիվանագետը նշել է, որ ներկայիս աշխարհաքաղաքական իրավիճակը պահանջում է առավել զգույշ մոտեցում և լարվածության նվազեցման քայլեր։
Վերջին ամիսներին Մոսկվան և ՆԱՏՕ-ի անդամ երկրները պարբերաբար փոխադարձ կոշտ հայտարարություններով են հանդես գալիս՝ Ուկրաինայի պատերազմի և եվրոպական անվտանգության հարցերի շուրջ աճող լարվածության ֆոնին։


















































Ամենադիտված
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը