Մերց. Գերմանիան ուշադիր հետևում է Պուտինի Չինաստան կատարած այցին
Աշխարհ
Գերմանիայի իշխանությունները ուշադիր հետևում են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի Չինաստան կատարած այցին, սակայն չեն սպասում որևէ փոփոխության Մոսկվայի և Պեկինի միջև ռազմավարական հարաբերություններում: Այս մասին Բեռլինում հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը Շվեյցարիայի նախագահ Գի Պարմելենի հետ համատեղ մամուլի ասուլիսում։
«Մենք, իհարկե, շատ ուշադիր հետևում ենք նախագահ Պուտինի Պեկին կատարած այցին», - ասել է նա՝ հավելելով, որ Գերմանիան նաև «հետևել է Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջև Պուտինի այցին] նախորդած հանդիպման ժամանակ արված տարբեր հայտարարություններին»։
«Մենք ներկայումս չենք սպասում Ռուսաստանի և Չինաստանի միջև ռազմավարական հարաբերություններում հիմնարար փոփոխություն», - նշել է Մերցը: Միևնույն ժամանակ, կանցլերը պնդել է, որ Գերմանիայի իշխանությունները հույսեր են կապում Պուտինի այցի հետ, որ Չինաստանը «ազդեցություն կգործադրի» Ռուսաստանի վրա՝ Ուկրաինայում հակամարտությունը դադարեցնելու համար։


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից