Կամչատկայում հրաբխային ակտիվության աճ են գրանցել
Աշխարհ
Հրաբխագետները Կլյուչևսկայա Սոպկայում ակտիվության աճ են գրանցել, «Վեստի» լրատվական ծառայությանը հայտնել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Հեռավոր Արևելքի մասնաճյուղի հրաբխագիտության և սեյսմոլոգիայի ինստիտուտի տնօրեն Ալեքսեյ Օզերովը։
Հրաբխագետի խոսքով՝ խառնարանի վերևում հայտնվել են առաջին «ռումբերը»՝ լավայի գնդիկները, որոնք դուրս են թռչում ժայթքման ժամանակ։
Բեզիմյաննի հրաբխի ժայթքումից հետո Մայսկոե և Կոզիրևսկ գյուղերում նախկինում հաղորդվել էր հրաբխային մոխրի տեղումների մասին: Մոտ ապագայում հնարավոր է մոխրի տեղումներ Կամչատկայի երկրամասի ևս երկու գյուղերում՝ Սեդանկայում և Տիգիլում:


















































Ամենադիտված
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը