Էստոնիան առաջին անգամ խոցել է իր տարածք ներխուժած ուկրաինական անօդաչու սարք
Աշխարհ
Էստոնիան առաջին անգամ խոցել է իր տարածքում հայտնված անօդաչու թռչող սարք, որը, նախնական տվյալներով, ուկրաինական ծագում ունի։ Այս մասին հայտարարել է երկրի պաշտպանության նախարար Հաննո Պևկուրը, փոխանցում է ERR-ը։
Նրա խոսքով՝ միջադեպի ժամանակ գործի են դրվել անհրաժեշտ անվտանգության միջոցները, իսկ անօդաչու սարքը խոցվել է ՆԱՏՕ-ի՝ Բալթյան երկրների օդային տարածքի պարեկային առաքելության կործանիչի կողմից։
Էստոնիայի պաշտպանության նախարարությունը միջադեպի վերաբերյալ այլ մանրամասներ առայժմ չի հրապարակել։ Հայտնի չէ նաև, թե ինչ նպատակով էր անօդաչու սարքը հայտնվել երկրի օդային տարածքում։


















































Ամենադիտված
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը