Գերմանիան ուշադիր հետևում է Պուտինի Չինաստան այցին․ Մերց
Աշխարհ
Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հայտարարել է, որ Բեռլինը մեծ ուշադրությամբ հետևում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի Չինաստան կատարած այցին։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը։
Մերցի խոսքով՝ Գերմանիայում ներկայում չեն սպասում Ռուսաստանի և Չինաստանի ռազմավարական հարաբերություններում էական փոփոխությունների։ Միաժամանակ նա նշել է, որ Բեռլինը հույս ունի՝ Պեկինը կկարողանա ազդեցություն ունենալ Մոսկվայի վրա՝ Ուկրաինայի շուրջ հակամարտության ավարտին նպաստելու նպատակով։
Գերմանիայի կանցլերը նաև անդրադարձել է Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախորդ հանդիպմանը՝ նշելով, որ Բեռլինը հետևել է այդ բանակցությունների ընթացքում արված հայտարարություններին։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Պեկինը զարդարվել է Ռուսաստանի և Չինաստանի դրոշներով՝ Պուտինի այցից առաջ։ Այցը նվիրված է երկու երկրների միջև բարիդրացիության, բարեկամության և համագործակցության պայմանագրի ստորագրման 25-ամյակին։


















































Ամենադիտված
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը