Ուկրաինան պետք է բարեփոխումներ իրականացնի ԵՄ-ից վարկ ստանալու համար․ Bloomberg
Համաշխարհային Մամուլ
Ուկրաինան ստիպված կլինի հարկային բարեփոխումներ իրականացնել, եթե ցանկանում է Եվրամիությունից (ԵՄ) ստանալ 90 միլիարդ եվրոյի վարկ, հաղորդում է Bloomberg-ը։
Գործակալության տվյալներով՝ Կիևը կկարողանա ստանալ 8,4 միլիարդ եվրոյի վարկի մի մասը միայն այն դեպքում, եթե ընդլայնի արտասահմանյան ծանրոցների հարկվող բաժինը։ Սա ներառում է 20% ավելացված արժեքի հարկ։
Հոդվածի հեղինակները այս բարեփոխումը անվանել են ոչ ժողովրդական և նշել, որ Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) նույնպես պահանջում է, որ Ուկրաինայի կառավարությունն իրականացնի այդ նախաձեռնությունը։
Հակառակ դեպքում՝ ֆինանսական հաստատությունը չի հատկացնի Կիևին 700 միլիոն եվրոյի օգնություն։


















































Ամենադիտված
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը