Վրաստանը ԵՄ-ից պարզաբանումներ է պահանջում Կոպենհագենում հանրահավաքի բռնի ցրման վերաբերյալ
Աշխարհ
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ նամակ է ուղարկել Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին, Եվրախորհրդի նախագահ Անտոնիո Կոշտային և Եվրախորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլային՝ խնդրելով Բրյուսելին բացատրել Կոպենհագենում ցույցի բռնի ցրման արդարացումը։
Նամակը վերաբերում է մայիսի 14-ին դանիական Maersk ընկերության գլխավոր գրասենյակի դիմաց տեղի ունեցած ցույցի ցրմանը։ Մասնակիցները մեղադրել են ընկերությանը Իսրայելին զենք մատակարարելու մեջ։ Ոստիկանությունը բողոքի ցույցը ցրել է ուժով՝ օգտագործելով մահակներ և շներ։
«Տիկին Ուրսուլա, պարոն Անտոնիո, տիկին Ռոբերտա, ես դիմում եմ ձեզ որպես Եվրամիության բարձրագույն ինստիտուտների ներկայացուցիչներ. ինչպե՞ս եք գնահատում Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենում տեղի ունեցած բռնությունը, երբ խաղաղ ցուցարարների հետ նախ մահակներով են վարվել, ապա նրանց դեմ շներ են օգտագործվել», - ասել է Կոբախիձեն ճեպազրույցի ժամանակ։
Ինչպես նշել է Վրաստանի կառավարության ղեկավարը, ստեղծված իրավիճակում Եվրոպան կարող է դառնալ մարդու հիմնարար իրավունքների և ազատությունների խախտման չափանիշ։


















































Ամենադիտված
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը