Դանիայում գահից հրաժարված թագուհին դուրս է գրվել հիվանդանոցից
Աշխարհ
Դանիայի թագուհի Մարգրետ II-ը, որը գահից հրաժարվել էր 2024 թվականի հունվարին, դուրս է գրվել հիվանդանոցից սրտի կաթվածից և վիրահատությունից հետո, հայտարարել է Թագավորական պալատի մամուլի ծառայությունը։
«Նորին Մեծություն թագուհի Մարգրետեն այսօր դուրս է գրվել Թագավորական ազգային հիվանդանոցից և կվերադառնա Ֆրեդենսբորգի ամրոց», - ասվում է հայտարարության մեջ։ Թագուհուն հրամայվել է հանգստանալ, ուստի, մայիսի 23-ին նախատեսված նրա պանտոմիմային ներկայացումը չեղարկվում է, բացատրում է մամուլի ծառայությունը։
86-ամյա թագուհի Մարգրետեն մայիսի 14-ից գտնվում էր Կոպենհագենի Թագավորական ազգային հիվանդանոցում։ Նա ենթարկվել է սրտի մկանները սնուցող նեղացած կամ խցանված կորոնար անոթները բացելու համար նախատեսված նվազագույն ինվազիվ միջամտության։


















































Ամենադիտված
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը