ՀԱՊԿ-ն այս աշնանը Ռուսաստանում կանցկացնի մի շարք զորավարժություններ
Աշխարհ
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) նախատեսում է այս աշնանը Ռուսաստանում անցկացնել մի շարք զորավարժություններ՝ հիմնվելով հատուկ ռազմական գործողության ընթացքում ձեռք բերված մարտական փորձի վրա։ Այս մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Տաալատբեկ Մասադիկովը։
«Հավաքական ուժերի պատրաստվածությունը, համակարգվածությունը և շարժունակությունը բարելավելու նպատակով մենք այս աշնանը Ռուսաստանում կանցկացնենք մի շարք զորավարժություններ՝ հիմնվելով հատուկ ռազմական գործողության ընթացքում ձեռք բերված առաջադեմ մարտական փորձի վրա», - նշել է նա՝ ելույթ ունենալով Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպությունում (ԵԱՀԿ) «ՀԱՊԿ. Միասին ամրապնդենք միջազգային խաղաղությունն ու կայունությունը» թեմայով միջազգային կլոր սեղանի քննարկման ժամանակ։


















































Ամենադիտված
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը