ԱՀԿ-ն պատրաստ է սկսել Էբոլայի դեմ պատվաստանյութի կլինիկական փորձարկումները
Աշխարհ
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը պատրաստ է սկսել Էբոլա վիրուսի Բունդիբուգյո շտամի դեմ պատվաստանյութերի կլինիկական փորձարկումները Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում, սակայն վերջնական որոշումը կայացնում են իշխանությունները, ասել է Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում ԱՀԿ ներկայացուցիչ Աննա Անսիան։
Նա նշել է, որ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում արդեն իսկ ընթանում են տարբեր դեղամիջոցների փորձարկումներ, մասնավորապես՝ կապիկի ծաղիկի, Էբոլայի և քնաբեր հիվանդության դեմ։
«Այո՛, կլինեն կլինիկական փորձարկումներ, բայց թե որ պատվաստանյութերն ու որ մոլեկուլները, կորոշվեն ԱՀԿ-ի հանդիպման ժամանակ», - ասել է նա Ժնևում կայացած ճեպազրույցի ժամանակ։
Նա չի բացառել այն հնարավորությունը, որ դա կարող է լինել Merck & Co.-ի Ervebo պատվաստանյութը: Բժիշկը նշել է, որ ԱՀԿ-ն ունի հատուկ համակարգ, որը կոչվում է «վաղաժամ թողարկում», որտեղ կազմակերպությունը թողարկում է նախապես որակավորված պատվաստանյութեր, որոնք լիովին չեն ուսումնասիրվել:


















































Ամենադիտված
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը