Ֆրանսիայում բողոքել են պատերազմի պատճառով բենզինի գնաճից
Աշխարհ
Բենզինի և դիզելային վառելիքի գները երկար ժամանակ կմնան բարձր՝ Հորմուզի նեղուցի փակման պատճառով։ Այս կարծիքը հայտնել է Ֆրանսիայի էկոնոմիկայի և ֆինանսների նախարար Ռոլան Լեսկյուրը BFM Business հեռուստաալիքի եթերում։
Նրա խոսքով, նույնիսկ եթե Հորմուզի նեղուցը վաղը բացվի, տանկերների համր որոշ ժամանակ կպահանջվի Ֆրանսիայի ափեր հասնելու համար։
Լեսկյուրը նշել է, որ ստեղծված իրավիճակը ցույց է տալիս, որ Ֆրանսիան պետք է հրաժարվի նավթից և արագացնի էլեկտրաէներգիայի անցումը։
Հորմուզի նեղուցի փակման և դրա հետևանքով վառելիքի մատակարարման հետ կապված դժվարությունների հետևանքով՝ Ֆրանսիայում բենզինի գները աճել են մոտ 19%-ով, իսկ դիզելային վառելիքի գները՝ մոտ 36%-ով։ Դիզելային վառելիքը ներկայումս բենզալցակայաններում հասանելի է 2,50 եվրոյով մեկ լիտրի համար, ինչը 20 տարվա ամենաբարձր ցուցանիշն է։


















































Ամենադիտված
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը