ԱՄՆ-ում բացահայտել են՝ ում զորքերն են ռազմավարական նախաձեռնությունը ստանձնում Ուկրաինայում
Աշխարհ
Ռուսական ուժերը Ուկրաինայում ընդհանուր ռազմավարական նախաձեռնությունն են պահպանում՝ չնայած Կիևին Արևմուտքի կողմից տրամադրված օգնությանը, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Պենտագոնի, Պետդեպարտամենտի և այժմ արդեն լուծարված ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) զեկույցին։
«Ռուսական ուժերը Ուկրաինայում ընդհանուր ռազմավարական նախաձեռնությունն են պահպանում։ ԱՄՆ ռազմական հետախուզության տվյալներով՝ մարտ ամսվա դրությամբ ռուսական ուժերը պահպանել են ընդհանուր առավելությունը Ուկրաինայի զինված ուժերի նկատմամբ մարտական գործողությունների մեծ մասում», - նշվում է փաստաթղթում։
Միացյալ Նահանգները պարզաբանել է, որ այս տարվա հունվարից մարտ ամիսներին Ուկրաինան շարունակել է բախվել կարևորագույն զինամթերքի, անօդաչու թռչող սարքերի և բաղադրիչների պակասի հետ։


















































Ամենադիտված
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը