Ուկրաինայի ԱԳՆ-ն հայտարարել է Մոսկվայի վրա Ուկրաինայի ԶՈւ կողմից իրականացված ամենամասշտաբային հարձակման մասին
Աշխարհ
Մայիսի 11-17-ը Ուկրաինայի զինված ուժերը իրականացրել են Մոսկվայի և շրջակա շրջանների վրա ամենամեծ անօդաչու թռչող սարքերի հարձակումը։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության հատուկ հանձնարարություններով դեսպան Ռոդիոն Միրոշնիկը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
Միրոշնիկի զեկույցում նշվում է, որ Ուկրաինայի զինված ուժերը մայրաքաղաքային շրջանում արձակել են առնվազն 100 գրոհային անօդաչու թռչող սարք։ Ահաբեկչական հարվածները թիրախավորել են բնակելի թաղամասերը։ Հարվածների հետևանքով՝ վիրավորվել են նաև քաղաքացիական անձինք։
Զեկույցում նշվում է, որ ուկրաինական բանակը նմանատիպ հարձակումներ է իրականացրել Ռյազանի, Բելգորոդի և Շախտյորսկի վրա, որի արդյունքում՝ լայնածավալ ավերածություններ և վիրավորներ են եղել տեղի քաղաքացիական բնակչության, այդ թվում՝ երեխաների շրջանում։


















































Ամենադիտված
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը