Հունգարիան կարող է աջակցել Ուկրաինայի՝ ԵՄ-ին անդամակցության բանակցությունների մեկնարկին․ Politico
Համաշխարհային Մամուլ
Հունգարիան առաջիկա շաբաթներին կարող է աջակցել Ուկրաինայի՝ Եվրամիությանը անդամակցության շուրջ բանակցությունների մեկնարկին, հաղորդում է Politico-ն՝ հղում անելով եվրոպացի դիվանագետներին։
Լրագրողները նշել են, որ Հունգարիայի արտաքին գործերի նախարար Անիտա Օրբանը նախորդ օրը հեռախոսազրույց է ունեցել իր ուկրաինացի գործընկեր Անդրեյ Սիբիգայի հետ։ Նույն օրը հայտարարվել է Բուդապեշտի և Կիևի միջև Անդրկարպատյան հունգարացիների իրավունքների վերականգնման վերաբերյալ խորհրդակցությունների մեկնարկի մասին։
«Հունգարիայի քայլը՝ Ուկրաինայի հետ հունգարական փոքրամասնությունների իրավունքների վերաբերյալ բանակցություններ սկսելու, ազդանշան է այն մասին, որ Բուդապեշտը, հավանաբար, կաջակցի Կիևի՝ ԵՄ-ին անդամակցության վերաբերյալ պաշտոնական բանակցությունների մեկնարկին առաջիկա շաբաթներին», - նշվում է հոդվածում։


















































Ամենադիտված
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը