Եվրամիությունը քննադատել է ԱՄՆ-ի որոշումը ռուսական նավթի սահմանափակումների հարցում
Ռուսաստան
Եվրամիությունը քննադատել է ԱՄՆ-ի որոշումը՝ երկարաձգելու ռուսական նավթի վաճառքի նկատմամբ սահմանված որոշ պատժամիջոցների թուլացումը։ Այս մասին հայտարարել է Եվրամիության տնտեսության հարցերով հանձնակատար Վալդիս Դոմբրովսկիսը, փոխանցում է Euractiv պարբերականը։
Դոմբրովսկիսի խոսքով՝ Եվրամիությունում կարծում են, որ այժմ Ռուսաստանի նկատմամբ ճնշումը թուլացնելու ժամանակը չէ։ Նա նշել է, որ նման քայլերը կարող են մեծացնել Մոսկվայի ֆինանսական եկամուտները՝ հատկապես Մերձավոր Արևելքում ստեղծված լարված իրավիճակի և էներգակիրների գների աճի ֆոնին։
Եվրոպացի պաշտոնյան ընդգծել է, որ Իրանի շուրջ հակամարտությունից և վառելիքի թանկացումից շահում է հենց Ռուսաստանը, ուստի, նրա կարծիքով, Արևմուտքը պետք է ոչ թե մեղմացնի, այլ ավելի խստացնի սահմանափակումները։ Ավելի վաղ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ ԱՄՆ-ը նույնիսկ Դոնալդ Թրամփի վարչակազմի օրոք շարունակում է նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ։


















































Ամենադիտված
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը