Ավստրալիայում տարածվում է վտանգավոր հիվանդություն, որը մոռացության է տրվել 20-րդ դարից ի վեր
Աշխարհ
Ավստրալիայում գրեթե մեկ տասնամյակի ընթացքում գրանցվել է դիֆթերիայից մահացության առաջին դեպքը Հյուսիսային տարածքում, որտեղից վարակը տարածվել է Արևմտյան Ավստրալիա, Քվինսլենդ և Հարավային Ավստրալիա: Հյուսիսային տարածքում գրեթե բոլոր դեպքերը բնիկ ժողովուրդների շրջանում են, հաղորդում է news.com.au-ն՝ հղում անելով առողջապահության նախարար Մարկ Բատլերին։
Հիվանդության բռնկման սկսվելուց ի վեր Հյուսիսային տարածքում գրանցվել է 133 դեպք: Արևմտյան Ավստրալիայում գրանցվել է 79 դեպք, Հարավային Ավստրալիայում՝ 6, իսկ Քվինսլենդում՝ 5։
Բատլերը նշել է, որ իր գերատեսչությունը, Հյուսիսային տարածքի կառավարության և բնիկների կողմից վերահսկվող կազմակերպությունների հետ համատեղ, ակտիվացնում է պատվաստման աշխատանքները, քանի որ մեծահասակները յուրաքանչյուր հինգ տարին մեկ կարիք ունեն կրկնակի պատվաստման:


















































Ամենադիտված
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը