ՀԱՊԿ երկրները դեմ են արտահայտվել տիեզերքի ռազմականացմանը
Աշխարհ
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ երկրները դեմ են «Աստղային պատերազմների» քաղաքականության վերականգնմանը։ Այս մասին հայտարարել է ՀԱՊԿ մշտական խորհրդի նախագահ և կազմակերպությունում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վիկտոր Վասիլևը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
Նրա խոսքով՝ տիեզերք զենք ուղարկելը կարող է հանգեցնել անվտանգության նոր սպառնալիքի։
«Հետևաբար, ՀԱՊԿ-ը դեմ է «Աստղային պատերազմների» քաղաքականությանը», -ընդգծել է Վասիլևը։
Դիվանագետը պարզաբանել է, որ կազմակերպությունն այժմ աշխատում է ՀԱՊԿ անդամ երկրների արտաքին գործերի նախարարների հայտարարության նախագծի վրա՝ տիեզերքում սպառազինությունների մրցավազքը կանխելու վերաբերյալ։


















































Ամենադիտված
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը