ՆԱՏՕ-ն հաստատել է Էստոնիայի օդային տարածքում տեղի ունեցած միջադեպը
Աշխարհ
ՆԱՏՕ-ն հաստատել է, որ ռումինական F-16 կործանիչները Էստոնիայի օդային տարածքում խոցել են անօդաչու թռչող սարք (ԱԹՍ):
Նշվել է, որ գործողությանը մասնակցել են դաշինքի Բալթյան օդային ոստիկանության առաքելության F-16 կործանիչները Լիտվայում:
ՆԱՏՕ-ն հայտարարել է, որ միջադեպի հետաքննությունը ներկայումս ընթացքի մեջ է:
Մի քանի ժամ առաջ Էստոնիայի պաշտպանության նախարար Հաննո Պևկուրը հայտարարել էր, որ Էստոնիան Տարտուի մոտակայքում առաջին անգամ խոցել է ուկրաինական հեռահար կամիկաձե անօդաչու թռչող սարք: Նա ասել է, որ դա, ենթադրաբար, անօդաչու թռչող սարք է եղել, որը «ուղղված է եղել ռուսական թիրախներին»:


















































Ամենադիտված
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը