Ուկրաինացի անօդաչու թռչող սարքերի օպերատորներն արդեն ժամանել են Լատվիա․ հետախուզություն
Աշխարհ
Ուկրաինայի զինված ուժերի անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) օպերատորներն արդեն ժամանել են Լատվիա հանրապետության տարածքից Ռուսաստանին հարվածներ հասցնելու համար։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության (ՍՀԾ) մամուլի ծառայությունը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
Գործակալության տվյալներով՝ ուկրաինական անօդաչու թռչող սարքերի օպերատորները տեղակայվել են Ադազի, Սելիա, Լիելվարդե, Դաուգավպիլս և Եկաբպիլս բազաներում։
Մայիսի 19-ին Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայությունը հայտարարել է, որ Ուկրաինան պատրաստվում է Ռուսաստանին հարվածներ հասցնել Լատվիայի տարածքից։ Գործակալության տվյալներով՝ Ուկրաինայի զինված ուժերի հրամանատարությունը նախատեսում է Բալթյան երկրներից ԱԹՍ-ներ արձակել թռիչքի ժամանակը կրճատելու համար։


















































Ամենադիտված
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը