ՆԱՏՕ-ն հաստատել է Էստոնիայի օդային տարածքում անօդաչու սարքի խոցումը
Համաշխարհային Մամուլ
ՆԱՏՕ-ն պաշտոնապես հաստատել է, որ Ռումինիայի F-16 կործանիչները Էստոնիայի օդային տարածքում խոցել են անօդաչու թռչող սարք։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։
Հաղորդագրության համաձայն՝ կործանիչները մասնակցել են Լիտվայում իրականացվող ՆԱՏՕ-ի Բալթյան երկրների օդային պարեկության առաքելությանը։ Դաշինքում նշել են, որ միջադեպի հետ կապված հետաքննություն է սկսվել։
Ավելի վաղ Էստոնիայի պաշտպանության նախարար Հաննո Պևկուրը հայտարարել էր, որ Ուկրաինայի պաշտպանության նախարար Միխայիլ Ֆյոդորովը ներողություն է խնդրել Էստոնիայից՝ ուկրաինական անօդաչու սարքի միջադեպի համար։ Միաժամանակ Պևկուրը ընդգծել էր, որ Ուկրաինան Էստոնիայի օդային տարածքն օգտագործելու թույլտվություն չէր ստացել։

















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ