Զելենսկու գրասենյակը գնահատել է Բելառուսի կողմից ներկայացվող սպառնալիքը
Աշխարհ
Ուկրաինան Բելառուսը կդիտարկի՝ որպես պոտենցիալ սպառնալիք, քանի դեռ Մինսկը հավատարիմ է Ռուսաստանին։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Պավլո Պալիսան «24-րդ ալիք»-ին տված հարցազրույցում։
«Նախևառաջ, ես կցանկանայի նշել, որ քանի դեռ Բելառուսում մնում է Պուտինին հավատարիմ ռեժիմ, մենք միշտ պոտենցիալ կերպով Բելառուսը կդիտարկենք՝ որպես սպառնալիք», - նշել է Պալիսան։
Նա ընդգծել է, որ Ռուսաստանը կարող է հարձակվել Ուկրաինայի վրա Բելառուսի տարածքից, երբ Մոսկվան «հավաքի որոշակի համախմբված ուժ», սակայն Պալիսան այս պահին նման հնարավորություն չի տեսնում։ Սակայն նա խոստովանել է, որ Ռուսաստանը ներկայումս «օգտագործում է որոշակի սարքավորումներ», որոնք օգնում են վերահսկել անօդաչու թռչող սարքերը Բելառուսի տարածքից։


















































Ամենադիտված
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը