Ուկրաինան ներողություն է խնդրել Էստոնիայից խոցված անօդաչու թռչող սարքի համար
Աշխարհ
Ուկրաինան ներողություն է խնդրել Էստոնիայից իր տարածքում անօդաչու թռչող սարքի խոցման համար, հաղորդում է էստոնական ERR.ee լրատվական պորտալը։
Էստոնիայի պաշտպանության նախարար Հաննո Պևկուրը լրագրողներին հայտնել է, որ իր ուկրաինացի գործընկեր Միխայիլ Ֆեդորովը կապ է հաստատել իր հետ և ներողություն է խնդրել Ուկրաինայի զինված ուժերին պատկանող անօդաչու թռչող սարքի հետ կապված միջադեպի համար։
Պևկուրը ERR-ին ասել է, որ անօդաչու թռչող սարքը մտել է Էստոնիայի օդային տարածք և խոցվել է Լիտվայի Շյաուլյայի ավիաբազայում տեղակայված ռումինական կործանիչի կողմից։ Նա հավելել է, որ Տալլինը լատվիական զինվորականներից նախնական տեղեկատվություն է ստացել անօդաչու թռչող սարքի մասին, և որ էստոնական ռադարը նույնպես հայտնաբերել է անօդաչու թռչող սարքը։


















































Ամենադիտված
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը