Լիտվայի ԱԳ նախարարը հայտարարել է, որ Եվրոպան «խզել է կապերը» Ռուսաստանի հետ
Աշխարհ
Լիտվայի արտգործնախարար Կեստուտիս Բուդրիսը հայտարարել է, որ Եվրոպան արդեն ամբողջությամբ խզել է կապերը Ռուսաստանի հետ և ազատվել «ռուսական ազդեցությունից»։ Այս մասին նա ասել է շվեյցարական Neue Zürcher Zeitung թերթին տված հարցազրույցում։
Բուդրիսի խոսքով՝ վերջին տասնամյակների ընթացքում Եվրոպան հետևողականորեն մաքրել է իր էներգետիկ համակարգը, բանկային ոլորտը և քաղաքականությունը ռուսական ազդեցությունից։ Նա նշել է, որ Ռուսաստանից եկող ամեն ինչ «թունավոր և կոռումպացված» էր, իսկ այդ կապերից հրաժարվելուց հետո եվրոպական երկրների վիճակը բարելավվել է։
Լիտվայի ԱԳ նախարարը նաև հայտարարել է, որ եթե նախկինում Եվրոպան ամբողջությամբ կախված էր ռուսական էներգակիրներից, ապա մինչև 2030 թվականը Եվրամիությունը մտադիր է արտահանել «մաքուր էներգիա»։ Նա վստահություն է հայտնել, որ Եվրոպան ոչ միայն կարող է գոյատևել առանց ռուսական գազի և նավթի, այլև զարգանալ։


















































Ամենադիտված
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը