Ռուսական բանակը եռօրյա զորավարժություններ է անցկացնում՝ ագրեսիայի սպառնալիքի պայմաններում միջուկային ուժերի պատրաստման և կիրառման ուղղությամբ
Ռուսաստան
Ռուսական բանակը եռօրյա զորավարժություններ է անցկացնում՝ ագրեսիայի սպառնալիքի պայմաններում միջուկային ուժերի պատրաստման և կիրառման ուղղությամբ։ Այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։ Մայիսի 19-ից 21-ը անցկացվող զորավարժությունների ընթացքում Ռուսաստանի տարածքում գտնվող զորավարժարանների ուղղությամբ կկատարվեն բալիստիկ և թևավոր հրթիռների արձակումներ։ Միջոցառումներին կներգրավվի ավելի քան 64 հազար զինծառայող, մոտ 8 հազար միավոր տեխնիկա և ավելի քան 200 հրթիռային արձակման կայան։ Մշակումներին կմասնակցեն Ռուսաստանի ռազմավարական նշանակության հրթիռային զորքերը, Խաղաղօվկիանոսյան և Հյուսիսային նավատորմերը։ Պաշտպանության նախարարությունում զորավարժությունների նպատակ են անվանել հակառակորդին զսպելու գործողությունների մշակումն ու ներգրավված զորքերի պատրաստվածության մակարդակի ստուգումը։ Նախատեսվում է նաև մշակել Բելառուսում տեղակայված միջուկային զենքի համատեղ կիրառման հարցերը։
Լուսանկար՝ ՏԱՍՍ


















































Ամենադիտված
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը