Սի Ծինփինը հայտարարել է Ռուսաստանի և Չինաստանի միջև հարաբերությունների արագ զարգացման նոր փուլի մասին
Աշխարհ
Ռուսաստանի և Չինաստանի միջև հարաբերությունները մտել են արագ և ավելի արդյունավետ զարգացման նոր փուլ։ Այս մասին հայտարարել է Չինաստանի նախագահ Սի Ծինփինը Պեկինում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ, հաղորդում է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը։
«Վերջին տարիներին, հաշվի առնելով միջազգային բարդ իրավիճակը, Չինաստանը և Ռուսաստանը մշակել են նոր դարաշրջանի համար համապարփակ ռազմավարական գործընկերություն՝ հիմնված հավասարության, փոխադարձ հարգանքի, վստահության, արդարության և փոխշահավետ համագործակցության վրա։
Երկու կողմերի միջև փոխադարձ քաղաքական վստահությունը խորացել է, տնտեսական և առևտրային, ներդրումային, էներգետիկ, գիտության և տեխնոլոգիայի, հումանիտար և տեղական համագործակցությունը շարունակել է զարգանալ, իսկ մարդկանց միջև փոխանակումները դարձել են ավելի սերտ։ Չին-ռուսական հարաբերությունները մտել են ավելի արդյունավետ և արագ զարգացման նոր փուլ», - ասել է Չինաստանի առաջնորդը։


















































Ամենադիտված
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը