Թուրքիայի արևելքում հզոր երկրաշարժ է տեղի ունեցել
Աշխարհ
Չորեքշաբթի առավոտյան Թուրքիայի արևելքում տեղի են ունեցել 5.6 մագնիտուդով հզոր ցնցումներ, որոնց էպիկենտրոնը գտնվել է հինգ կիլոմետրից պակաս խորության վրա։ ՌԻԱ Նովոստիի հաղորդմամբ՝ 5.6 մագնիտուդով ցնցում է գրանցվել Թուրքիայի Մալաթիա նահանգում։ Երկրաշարժի հետևանքով ավերածությունների կամ զոհերի մասին տեղեկություններ չկան։
«Ժամը 9:00-ին գրանցված երկրաշարժը ունեցել է 5.6 մագնիտուդ ուժգնություն, որի էպիկենտրոնը գտնվել է Մալաթիա նահանգի Գյուլյումուսաղը գյուղի մոտակայքում։ Էպիկենտրոնը գտնվել է 4.4 կիլոմետր խորության վրա», - հայտնել են Քանդիլլիի աստղադիտարանի սեյսմոլոգները։
Երկրաշարժը զգացվել է նաև հարևան նահանգներում, սակայն հնարավոր հետևանքների մասշտաբները դեռևս չեն գնահատվել։
Ինչպես հաղորդել է «Վզգլյադ» թերթը, ապրիլի սկզբին Թուրքիայի Վան նահանգում տեղի է ունեցել 5.2 մագնիտուդով երկրաշարժ։


















































Ամենադիտված
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը