Չինաստանը և Ռուսաստանը կպաշտպանեն ՄԱԿ-ի հեղինակությունը
Աշխարհ
Ռուսաստանը և Չինաստանը վճռականորեն կպաշտպանեն ՄԱԿ-ի հեղինակությունը և կդիմադրեն գերիշխանության ցանկացած դրսևորման, հայտարարել է Չինաստանի նախագահ Սի Ծինփինը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցություններից հետո։
«Չինաստանը և Ռուսաստանը վճռականորեն կցուցաբերեն պարտքի զգացում որպես պատասխանատու համաշխարհային տերություններ, կպաշտպանեն ՄԱԿ-ի և միջազգային արդարադատության հեղինակությունը և կդիմադրեն միակողմանիության և գերիշխանության բոլոր դրսևորումներին, ինչպես նաև պատմությունը շրջելու փորձերին», - ասել է Սի Ծինփինը, ըստ Չինաստանի կենտրոնական հեռուստատեսության։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մայիսի 19-20-ը պաշտոնական այցով կմեկնի Չինաստան՝ Չինաստանի առաջնորդի հրավերով։


















































Ամենադիտված
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը