Չինաստանը Ռուսաստանի հետ անվիզա ռեժիմը կերկարաձգի մինչև 2027 թվականը
Աշխարհ
Չինաստանը որոշել է Ռուսաստանի հետ առանց վիզայի ճանապարհորդությունը երկարաձգել մինչև 2027 թվականի վերջը։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Գո Ցզյակունը։
«Չինաստանի և Ռուսաստանի միջև մարդասիրական փոխանակումները հետագայում հեշտացնելու համար Չինաստանը որոշել է Ռուսաստանի քաղաքացիների համար առանց վիզայի ճանապարհորդությունը երկարաձգել մինչև 2027 թվականի դեկտեմբերի 31-ը։
Սովորական անձնագրեր ունեցող Ռուսաստանի քաղաքացիները կարող են մուտք գործել Չինաստան գործուղումների, զբոսաշրջության, հարազատներին և ընկերներին այցելելու, փոխանակման կամ տարանցիկ ճանապարհորդության համար մինչև 30 օր՝ առանց վիզայի», - նշել է նա։


















































Ամենադիտված
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը