Ռուսաստանը և Չինաստանը կպայքարեն թմրանյութերի և զենքի ապօրինի շրջանառության դեմ
Աշխարհ
Ռուսաստանը և Չինաստանը կպայքարեն թմրանյութերի և զենքի ապօրինի շրջանառության, կիբեռհանցագործության, սահմանային կոռուպցիայի և անօրինական միգրացիայի դեմ, ասվում է երկրների համատեղ հայտարարության մեջ։
Ռուսաստանի և Չինաստանի համատեղ հայտարարությունը համապարփակ գործընկերության և ռազմավարական փոխգործակցության հետագա ամրապնդման, բարիդրացիական, բարեկամական և համագործակցային հարաբերությունների խորացման վերաբերյալ հրապարակվել է Կրեմլի կայքում։
«Կողմերը համատեղ կպայքարեն թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց նախորդների, զենքի, կիբեռհանցագործության, միջազգային կազմակերպված հանցավորության, տնտեսական հանցագործությունների, սահմանային կոռուպցիայի և անօրինական միգրացիայի դեմ», - ասվում է հայտարարության մեջ։


















































Ամենադիտված
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը