Ռուսաստանը և Չինաստանը կոչ են արել Ճապոնիային գիտակցաբար ոչնչացնել քիմիական զենքը
Աշխարհ
Ռուսաստանը և Չինաստանը կոչ են արել Ճապոնիային բարեխղճորեն կատարել Չինաստանում լքված քիմիական զենքի ոչնչացման իր պարտավորությունները, ասվում է Մոսկվայի և Պեկինի համատեղ հայտարարության մեջ։
Ռուսաստանի և Չինաստանի միջև համատեղ հայտարարությունը համապարփակ գործընկերության և ռազմավարական փոխգործակցության հետագա ամրապնդման, բարիդրացիական, բարեկամական և համագործակցային հարաբերությունների խորացման վերաբերյալ հրապարակվել է Կրեմլի կայքում։
«Կողմերը կոչ են անում Ճապոնիային բարեխղճորեն կատարել Չինաստանում լքված քիմիական զենքի արագ, ամբողջական և վերջնական ոչնչացման իր պարտավորությունները», - նշվում է փաստաթղթում։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մայիսի 19-ին պաշտոնական այցով ժամանել է Չինաստան: Չորեքշաբթի օրը Պեկինի Ժողովրդական մեծ դահլիճում տեղի են ունեցել Ռուսաստանի նախագահի և Չինաստանի նախագահ Սի Ծինփինի միջև բանակցությունները:


















































Ամենադիտված
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը