Պուտինին նվիրել են ճենապակյա հավաքածու
Աշխարհ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չինացի ինժեներ Պենգ Պայից որպես հուշանվեր ստացել է ճենապակյա հավաքածու։ Մանկության տարիներին Պենգ Պայը Պուտինի հետ հանդիպել է Ռուսաստանի նախագահի պաշտոնում Չինաստան կատարած նրա առաջին պետական այցի ժամանակ։
Այդ ուղևորությունը տեղի է ունեցել 2000 թվականի հուլիսին։ Պենգ Պայը հետագայում ավարտել է Մոսկվայի համալսարանը և այժմ աշխատում է խոշոր չինական ընկերությունում։
Հանդիպումը տեղի է ունեցել չորեքշաբթի օրը՝ Ռուսաստանի նախագահի Չինաստան կատարած պաշտոնական այցի ընթացքում։ Պուտինը և Պեն Պայը զրուցել են Դյաոյուտայի պետական հյուրատանը, որտեղ Ռուսաստանի առաջնորդը իջևանել է իր այցի ընթացքում։


















































Ամենադիտված
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը