Թրամփ–Պուտին–Սի հանդիպումը մեկնարկել է․ օրակարգում միջուկային զենքն է Թեյլոր Սվիֆթը վերադարձել է CMA-ի բեմ՝ 13 տարվա դադարից հետո Դեկտեմբերի 3-ին աշխատանքային այցով կմեկնեմ Մոսկվա, կհանդիպեմ Պուտինի հետ. Փաշինյան ԱՄՆ-ի հետախուզության ղեկավարն ահազանգել է Իրանից եկող սպառնալիքների կտրուկ աճի մասին Զելենսկի․ Ուկրաինան խաղաղություն է ուզում և միշտ կառուցողական է գործել Ընդդիմությանը առաջարկում եմ սցենար, որը իմ հեռանալով է ավարտվելու. Փաշինյանը դիմելու է ժողովրդին ԱՄՆ-ն ու Չինաստանը ձգտում են օգնել Ուկրաինայի պատերազմի ավարտին․ Թրամփ ՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին Անկախության հռչակագրով մենք անցում ենք կատարել Սովետական Հայաստանից Դաշնակցական Հայաստանի. Փաշինյան ԱՄՆ-ի ավիակիր հարվածային խումբը լքել է Պարսից ծոցը․ ուղղությունը Ճապոնիան է Ռուսաստանն ու Չինաստանը կարող են անցնել համատեղ սպառազինության մշակման Թրամփ–Պուտին հանդիպում․ Կրեմլը բացահայտել է գլխավոր թեման 

Ինչպե՞ս կարտաքսեն հայ խոպանչիներին ՌԴ-ից. Վրաստանի օրինակը

Հասարակություն

Yerkir.am կայքի գլխավոր խմբագիր Վահե Սարգսյանը գրում է․

««Գործակալներ...», «գործակալներ...» կամ հայ խոպանչիներին ՌԴ֊ից կարտաքսեն ԱԻՆ֊ի բեռնատար ինքնաթիռներո՞վ, թե՞ «Զիլերին» բարձած կբերեն Լարս

Փաշինյանի տիպիկ սահակաշվիլիական սցենարը. ի՞նչ տեղի ունեցավ 2006 թ.

2006 թվականին Վրաստանի նախագահ Մ. Սահակաշվիլին և Ներքին գործերի նախարար, Վրաստանում բռնատիրական վայրագ կարգերի հեղինակներից Վանո Մերաբիշվիլին ձեռնարկեցին քայլեր, որոնք ճակատագրական եղան երկրի ու ժողովրդի կյանքում, և, որոնց ծանրագույն հետևանքները մինչ օրս չեն կարողանում շտկել Վրաստանի հաջորդ իշխանությունները։

Դրանցից գլխավոր երկուսը` գործողություններ Աբխազիայի (Կոդորի կիրճ) նկատմամբ և «ռուսական լրտեսական ցանցի բացահայտում» շոուն ուղղակի հունից հանեց Ռուսաստանին։

Ի՞նչ արեց Սաակաշվիլի֊Մերաբիշվիլի զույգը

1. 2006 թվականի հուլիսին Վրաստանի անվտանգության ուժերը՝ Ներքին գործերի նախարարության գլխավորությամբ, լայնածավալ հատուկ գործողություն իրականացրին Կոդորի կիրճի վերին հատվածում (Աբխազիայի միակ շրջանը, որն այդ ժամանակ գտնվում էր Թբիլիսիի վերահսկողության տակ)։ Գործողության ձևական նպատակն էր ջախջախել տոհմիկ սվան Էմզար Կվիցիանիի գլխավորած տեղական զինված խմբավորումները (այս հետաքրքիր զարգացումների մասին այլ առիթով կպատմեմ)։

Ռուսաստանը Կոդորի կիրճում տեղի ունեցած գործողությունները համարեց 1994 թ. հրադադարի մասին համաձայնագրի խախտում, որը հանգեցրեց Սուխումիի և Թբիլիսիի միջև բանակցային գործընթացի լիակատար սառեցմանը։

2. Երկրորդ արկածախնդրությունը։ Լարվածության ֆոնին Մերաբիշվիլին հայտարարեց «խոշոր լրտեսական ցանցի» բացահայտման մասին, և սեպտեմբերի 27-ին վրացական հետախուզական ծառայությունները ձերբակալեցին ՌԴ գլխավոր հետախուզական վարչության չորս սպայի՝ մեղադրելով նրանց լրտեսության և դիվերսիաների պլանավորման մեջ։

Եվ չնայած այն հանգամանքին, որ Վրաստանը հոկտեմբերի սկզբին ձերբակալված սպաներին հանձնեց ԵԱՀԿ ներկայացուցիչներին, բայց Ռուսաստանի համբերության բաժակը լցվել էր, և սկսվեց.

֊ Ռուսաստանը հետ կանչեց իր դեսպանին, ամբողջությամբ փակեց Վրաստանի հետ օդային, ծովային, ճանապարհային և փոստային հաղորդակցությունը, դադարեցրեց վիզաների տրամադրումը։ (Ավելի քան 3 տարով փակվեց նաև մեզ շատ սիրելի Լարսի անցակետը)։

֊ Ռուսաստանի իրավապահ մարմինները սկսեցին վրացի ձեռնարկատերերի, առևտրային կազմակերպությունների և միգրանտների բնակավայրերի զանգվածային ստուգումներ։

֊ Քաղաքական ճգնաժամը հանգեցրեց Ռուսաստանից Վրաստանի քաղաքացիների զանգվածային վտարմանը։

֊ Վրաստանի արդարադատության նախարարության և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի տվյալներով` լարվածության գագաթնակետին (2006 թ. հոկտեմբերից մինչև 2007 թ. ապրիլ) Ռուսաստանի դատարանները կայացրել են ավելի քան 4600 արտաքսման որոշում։ Դրանցից մոտավորապես 2380 մարդ կալանավորվել և հարկադիր արտաքսվել է, իսկ մնացածը կամավոր լքել են երկիրը՝ հալածանքների սպառնալիքով։ Human Rights Watch-ը նույնպես հայտնել է ճգնաժամի առաջին երկու ամիսների ընթացքում ավելի քան 2300 մարդու արտաքսման մասին։

Բնականաբար, ՌԴ իշխանությունների (Դաշնային միգրացիոն ծառայություն, ՆԳ նախարարություն) պաշտոնական դիրքորոշումն այն էր, որ երկիրը պլանավորված արշավ էր իրականացնում անօրինական միգրացիայի և կազմակերպված հանցագործության դեմ պայքարի համար։

Այդուհանդերձ, ստուգումների, կալանավորումների և արտաքսումների էին ենթարկվում ոչ միայն անօրինական ներգաղթյալները, այլև վավեր վիզաներ, բնակության թույլտվություններ ունեցող անձինք և նույնիսկ Ռուսաստանի քաղաքացիություն ունեցող էթնիկ վրացիները։ Ըստ էության, արտաքսումն օգտագործվում էր որպես վրացական ղեկավարության վրա քաղաքական և տնտեսական ճնշման գործիք (ներգաղթյալների հայրենիք ուղարկված դրամական փոխանցումները կազմում էին Վրաստանի ՀՆԱ-ի զգալի մասը)։

Տարածքային ոստիկանության բաժինները ստացան գաղտնի հրամաններ վրացական ազգությամբ անձանց լայնածավալ խուզարկությունների համար։ Անցկացվեցին վրացական ծագում ունեցող անձանց պատկանող առևտրային կազմակերպությունների զանգվածային ստուգումներ։ Փակվեցին ռեստորաններ, խաղատներ, հյուրանոցներ և մանրածախ առևտրի կետեր (պաշտոնապես՝ սանիտարահիգիենիկ ստուգումների կամ հարկային խախտումների պատճառով)։

Եվ վերջում մի երկու դաժան իրողություն. կանոնավոր օդային ծառայությունների դադարեցման պատճառով մարդիկ Թբիլիսի էին տեղափոխվում ԱԻՆ֊ի բեռնատար ինքնաթիռներով։ Կալանավորվածները պահվել են գերբնակեցված կալանավայրերում, որտեղ առնվազն երկու վրացի մահացել է։

2014 թվականին Մարդու իրավունքների եվրոպական դատարանի հաղորդմամբ` 2006 թվականի աշնանը Ռուսաստանը իրականացրել է Վրաստանի քաղաքացիների կոլեկտիվ արտաքսում։

Ահա այն, ինչ սպասվելու է շուտով Ռուսաստանի հայերին Նիկոլ Փաշինյանի իշխանության առկայության պայմաններում։ Միայն չեմ կարող հստակ ասել` հայերին կարտաքսեն ԱԻՆ-ի բեռնատար ինքնաթիռներո՞վ, թե՞, օրինակ, «Զիլերին» բարձած կբերեն Լարս»։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Մոնղոլիայում քաղաքական ցնցում․ խորհրդարանը հաստատել է նախագահի հրաժարականըԹրամփ–Պուտին–Սի հանդիպումը մեկնարկել է․ օրակարգում միջուկային զենքն էԹեյլոր Սվիֆթը վերադարձել է CMA-ի բեմ՝ 13 տարվա դադարից հետոՄիջուկային պատերազմում հաղթող չի լինի․ Սի Ծինփինի կոշտ զգուշացումըԴեկտեմբերի 3-ին աշխատանքային այցով կմեկնեմ Մոսկվա, կհանդիպեմ Պուտինի հետ. ՓաշինյանԱՄՆ-ի հետախուզության ղեկավարն ահազանգել է Իրանից եկող սպառնալիքների կտրուկ աճի մասինԱՏԷՍ-ի առաջնորդները 23 կետանոց հայտարարություն են ընդունելՍի Ծինփինը կոչ է արել հրաժարվել Սառը պատերազմի մտածողությունիցԶելենսկի․ Ուկրաինան խաղաղություն է ուզում և միշտ կառուցողական է գործել Ընդդիմությանը առաջարկում եմ սցենար, որը իմ հեռանալով է ավարտվելու. Փաշինյանը դիմելու է ժողովրդինԱՄՆ-ն ու Չինաստանը ձգտում են օգնել Ուկրաինայի պատերազմի ավարտին․ Թրամփ ՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերինԱնկախության հռչակագրով մենք անցում ենք կատարել Սովետական Հայաստանից Դաշնակցական Հայաստանի. ՓաշինյանԱՄՆ-ի ավիակիր հարվածային խումբը լքել է Պարսից ծոցը․ ուղղությունը Ճապոնիան էՌուսաստանն ու Չինաստանը կարող են անցնել համատեղ սպառազինության մշակմանԹրամփ–Պուտին հանդիպում․ Կրեմլը բացահայտել է գլխավոր թեմանՀայաստանը թուրքական կողմի հետ նախատեսում է երկրորդ կամուրջ կառուցել Մարգարայի հատվածում. ՄիրզոյանՊուտինը, Սի Ծինփինը և Թրամփը մեկնարկել են եռակողմ հանդիպումըԱննա Հակոբյանն ապրում է Կոնդի կեցավայրում, ինձ հետ չի խորհրդակցում իր հրապարակային գործունեության վերաբերյալ. ՓաշինյանԻրանին ճնշել տնտեսապես․ ինչու է ԱՄՆ-ը խուսափում լայնածավալ հարվածներիցԴեկտեմբերի 3-ին նախատեսված է հանդիպում Պուտինի հետ. ՓաշինյանԵՄ-ում տարաձայնություններ են․ ինչ պահանջել ՌուսաստանիցԻրանի պատերազմի գինը․ 2,8 միլիարդ բարելի մատակարարման կորուստՏիգրան Ավինյանի ոտքի տակ որևէ մեկը չի փորում, Աննա Հակոբյանն իմ մոտ ընկերոջ քույրն է, մեր երկրի ղեկավարի կինն է. Ալեն ՍիմոնյանՀարավային Կորեայի արտահանումը հատել է 1 տրիլիոն դոլարըՏակաիչի–Պուտին զրույց․ Տոկիոն բարձրացրել է ձերբակալության ու բիզնեսի հարցերըՍահմանադրության նախնական նախագիծը կհրապարակվի հաջորդ շաբաթ. ՓաշինյանԱՄՆ-ի պարտքի նոր վերջնաժամկետը․ սահմանաչափը կարող է սպառվել փետրվարինԵվրոպան հավաքվում է Բեռլինում․ սեղանին Ուկրաինայի անվտանգությունն էԳրենլանդիայի շուրջ վճռորոշ քվեարկություն․ ինչ է ստանում ԱՄՆ-ըԱՄՆ-ն ու Վենեսուելան վերականգնում են պաշտպանական համագործակցությունը․ նոր համաձայնագիրԵրևանն ու Բաքուն պայմանավորվել են փոխանակվել «ճանապարհային քարտեզով»․ Ալեն ՍիմոնյանՄոսկվան, Պեկինն ու Թեհրանը պայման են առաջադրել․ ի՞նչ են պահանջում ՄԱԳԱՏԷ-իցՀայտնի են Հայաստանում ձմեռային զորակոչի ժամկետներըԷր Ռիադում հրթիռային տագնապ․ բեկորները վնասներ են պատճառելԻսրայելը նոր գործողություն է սկսել Գազայում․ թիրախում ստորգետնյա թունելն էՀութիները հայտարարել են Ռիադի օդանավակայանի և ֆինանսական կենտրոնի հրթիռակոծման մասին Հայաստան-Ադրբեջան գործակցությունը անհայտ կորածների խնդրի լուծման ամենաարդյունավետ մեխանիզմն է. ՓաշինյանՊուտին-Թրամփ հանդիպումն ավարտվել է մեկ ժամից էլ շուտՈՒՂԻՂ․ Կառավարության նիստՏարածաշրջանում թշնամի չունենք, ամենամեծ թշնամին ներսի գործակալներն են․ ՍիմոնյանԻ՞նչ եղանակ է սպասվումՎթարների պատճառով մի քանի հասցենրում ջուր չի լինիԿարևոր լուր՝ թոշակառուների համարՊուտինը հայտնել է Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջան հացահատիկի և պարարտանյութի խոշոր մատակարարումների մասինՊուտինը պատրաստ է գործընկերներին տրամադրել թվային և ԱԲ տեխնոլոգիաներՓաշինյան. Անհայտ կորածների հարցի ամենաարդյունավետ լուծումը Հայաստան-Ադրբեջան համագործակցությունն էՌուսական ուժերը հայտնել են Խարկովի և Սումիի մարզերում նոր հարվածների մասինԱլեն Սիմոնյանը դեկտեմբերին Ադրբեջան է մեկնելու, հանդիպելու է ՀաջիևինՌուսական ՀՕՊ-ը հայտնել է սահմանամերձ շրջաններ ուղղված շուրջ 20 ԱԹՍ-ի խոցման մասին
Ամենադիտված