ՀՀ ԱԱԾ-ն միջազգային գործընկերների հետ քննարկել է սահմանապահների պատրաստության կատարելագործումը Հայաստանը 240 մլն դոլար նոր վարկ կվերցնի. ԱԺ-ում արցախցիների հետ հանդիպում կկայանա Էլեկտրամեքենաների ներմուծման մաքսատուրքի արտոնության քվոտան այսօր կսպառվի Սիրելի՛ Երևան, շնորհավո՛ր 2808-ամյակդ «Известия»-ն մեղադրում է ԵԱՏՄ-ում հայ նախարարին կոռուպցիոն գործարքների մեջ Հենրիխ Մխիթարյան․ Եթե հայրս 33 տարեկանում կյանքից չհեռանար, հնարավոր է՝ ես ֆուտբոլիստ չդառնայի ՄԻՊ ներկայացուցիչը մասնակցել է կանանց աջակցությանն ու բռնության դեմ պայքարին ուղղված նախաձեռնությանը Հայաստանի կանանց հավաքականն այսօր կմրցի Ինդոնեզիայի ընտրանու հետ Տարադրամի փոխարժեքները՝ այսօր Կանանց թրաֆիքինգ՝ Հայաստանում․ Սպանություն կատարածը հայտնաբերվել է Վրաստանում Սամվել Կարապետյանը շնորհավորել է Երևանի 2808-ամյակը «Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան 

2027 թվականին Հայաստանը կներկայանա Կաննում 4 նոր ֆիլմով

Գիտություն և Մշակույթ

2027 թվականին Հայաստանը կդառնա Կաննի 80-րդ կինոփառատոնի շրջանակում իրականացվող «Քննադատների շաբաթ» (La Semaine de la Critique) ծրագրի «Հաջորդ քայլը» (Next Step Studio) նախաձեռնության պատվո երկիր՝ ստեղծելով կարևոր հնարավորություն հայկական կինոյի միջազգային ներկայացման և երիտասարդ կինոգործիչների առաջխաղացման համար։ Ծրագրի շրջանակում 4 հայ և 4 արտասահմանցի ռեժիսորներ Հայաստանում կհամագործակցեն՝ ստեղծելով 4 կարճամետրաժ ֆիլմ, որոնք կներկայացվեն Կաննում։ Հայ մասնակիցները հնարավորություն կունենան ներկայացնելու նաև իրենց ապագա լիամետրաժ նախագծերը միջազգային կինոարդյունաբերության ներկայացուցիչներին։ Սա կարևոր քայլ է Հայաստանի կինոյի միջազգային տեսանելիության, համագործակցությունների զարգացման և մշակութային դիվանագիտության ամրապնդման ուղղությամբ։

Այս մասին հայտարարվել է Կաննի կինոփառատոնում։ Միջոցառմանը ներկա է եղել ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը։

«Հայաստանը Կաննում ներկայացված է արժանապատվորեն․ հայ կինոյի մեծ վարպետ Արտավազդ Փելեշյանի հինգ ֆիլմերի ընդգրկումից հետո Cannes Classics ծրագրում այս նոր հայտարարությունը մեզ համար ունի խորապես խորհրդանշական, նույնիսկ պատմական նշանակություն»,- ողջույնի խոսքում նշել է Դանիել Դանիելյանը՝ շեշտելով Կաննի փառատոնի «Քննադատների շաբաթվա» բացառիկ դերը համաշխարհային կինոյում, ինչպես նաև նոր տաղանդների կրթության և բացահայտման գործում։

«Տասնամյակներ շարունակ Կաննի փառատոնի այս խորհրդանշական կառույցը բացահայտում է նոր ձայներ, ուղեկցում երիտասարդ ստեղծագործողներին և աշխարհին ներկայացնում համարձակ, ինքնատիպ մարդկային հայացքներ։ «Քննադատների շաբաթը» միայն գեղարվեստական բացահայտումների հարթակ չէ, այն վաղուց դարձել է կինոյի տեսլականի իրական միջազգային լաբորատորիա։ Հայաստանի համար այս տեսլականին մաս կազմելը մեծագույն պատիվ է։ Այս հրավերը մեր երկրի համար ավելին է, քան մշակութային համագործակցությունը. այն կինոյի ոլորտում նոր էջ է բացում։ Տասնամյակներ շարունակ Հայաստանը ապրել է պատերազմների, փակ սահմանների, մեկուսացման ծանրության ներքո։ Երկար ժամանակ մենք ստիպված էինք պարզապես գոյատևել՝ չհասցնելով լիարժեք երազել։ Նույնիսկ ամենադժվար ժամանակներում մեր ժողովուրդը երբեք չի դադարել ստեղծագործել։ Մենք շարունակել ենք գրել, երգել, նկարահանել, փոխանցել արժեքներ, քանի որ մշակույթը մեզ համար երբեք շքեղություն չի եղել, այն մեզ համար կանգուն մնալու միջոց է։ Արդեն ինն ամիս է՝ մեր տարածաշրջանում վերականգնվել է խաղաղությունը, որը թեև դեռևս փխրուն է, բայց այն գոյություն ունի։ Եվ դրան զուգահեռ ի հայտ է գալիս նոր պատմական հնարավորություն՝ ճանապարհ դեպի Եվրոպա, դեպի ազատ, ժողովրդավարական և ստեղծարար աշխարհ, դեպի նոր սերունդների համագործակցություններ, դեպի փոխանակումներ։ Եվ հենց այս կարևոր պահին մենք ցանկանում ենք մեր պատմությունները պատմել աշխարհին, որովհետև մենք ասելիք ունենք։ Դրանք տոկոնունության և արժանապատվության, բայց նաև սիրո, լույսի, հույսի և ապագայի հանդեպ հավատի պատմություններ են։ Մենք ցանկանում ենք կիսվել մեր յուրահատուկ հայացքով համամարդկային մեծ թեմաների շուրջ՝ հիշողություն, ընտանիք, խաղաղություն, ազատություն և մարդկային ինքնություն։ Բայց մենք նաև ցանկանում ենք այդ պատմությունները պատմել այլ կերպ՝ կինոյի լեզվով, ժամանակակից կինոյի գործիքներով և տեխնոլոգիաներով։

Մեր երիտասարդությունն ունի տաղանդ, ստեղծագործական ներուժ, զգայունություն, նոր նախաձեռնություններ ձեռնարկելու կամք, սակայն երիտասարդներին անհրաժեշտ են փոխանակումներ, միջազգային համագործակցություն և առաջավոր փորձի փոխանցում։ Եվ հենց այս ամենի իրագործումն է խորհրդանշում «Next Step Studio»-ն՝ որպես կամուրջ մշակույթների, սերունդների և երևակայությունների միջև։

Մենք ցանկանում ենք սովորել աշխարհից, բայց մենք նաև խորապես հավատում ենք, որ աշխարհին առաջարկելու բան ունենք՝ մեր զգայունությունը և հազարամյա մշակույթը, մեր գեղարվեստական հայացքը, որը ձևավորվել է պատմությամբ, բայց ուղղված է դեպի ապագա»,- իր խոսքում նշել է Դանիել Դանիելյանը՝ շնորհակալություն հայտնելով «Քննադատների շաբաթ» ծրագրի ղեկավարությանը և գործընկերներին վստահության համար։

«Հաջորդ քայլը» (Next Step Studio) Կաննի կինոփառատոնի «Քննադատների շաբաթվա» (Critics’ Week) շարունակական միջազգային նախաձեռնություններից է, որն աջակցում է նոր սերնդի կինոգործիչներին՝ ստեղծագործական զարգացման, միջազգային մենթորության և կինոարդյունաբերության հետ կապերի ձևավորման գործում:

Հայաստանը 2027 թվականին լինելու է այս ծրագրի ուշադրության կենտրոնում: Սա կարևոր հնարավորություն է հայկական կինոյի համար՝ Կաննի հեղինակավոր հարթակում ներկայացնելու մեր երկրի ժամանակակից կինոներուժը, երիտասարդ ռեժիսորներին և միջազգային համագործակցության պատրաստակամությունը։

Ծրագրի շրջանակում նախատեսվում է ընտրել 8 ռեժիսորների՝ 4-ը Հայաստանից և 4-ը տարբեր երկրներից։ Նրանք կաշխատեն զույգերով` 1-ը Հայաստանից և 1-ը՝ արտասահմանից, և Հայաստանում կստեղծեն 4 կարճամետրաժ ֆիլմեր։ Կարևոր է, որ ֆիլմերը ստեղծվելու են Հայաստանի միջավայրում՝ ներշնչված մեր երկրի մշակույթից, իրականությունից և մարդկային պատմություններից։

Ծրագիրը ներառելու է սցենարների մշակում, միջազգային մասնագետների հետ աշխատանք, արտադրական նախապատրաստություն, նկարահանումներ Հայաստանում, հետարտադրություն և ֆիլմերի ներկայացում Կաննում՝ «Քննադատների շաբաթվա» (La Semaine de la Critique / Cannes Critics’ Week/) շրջանակում։

 

Ֆիլմերի պրեմիերայից հետո ծրագրին մասնակցող 4 հայ ռեժիսորները հնարավորություն կունենան միջազգային համարտադրողների, դիստրիբյուտորների, պրոդյուսերների և կինոարդյունաբերության ներկայացուցիչների առջև ներկայացնելու իրենց հաջորդ լիամետրաժ ֆիլմերի նախագծերը։ Սա ծրագրին տալիս է երկարաժամկետ նշանակություն՝ ստեղծելով ոչ միայն կարճամետրաժ ֆիլմերի միջազգային ներկայացում, այլ նաև նոր լիամետրաժ նախագծերի զարգացման և միջազգային համագործակցությունների իրական հնարավորություն։

Նախաձեռնությունը կարևոր է Հայաստանի կինոոլորտի միջազգային կապերի զարգացման համար և հայ կինոգործիչներին հնարավորություն է տալիս աշխատելու միջազգային գործընկերների հետ, ներկայացնելու իրենց ստեղծագործական ձայնը և կառուցելու նոր մասնագիտական կապեր։

Հայաստանի համար սա նաև մշակութային դիվանագիտության կարևոր հարթակ է։ Ծրագիրը ներկայացնում է Հայաստանը որպես ստեղծագործական, ժամանակակից և միջազգային կինոհամագործակցության համար բաց երկիր։

Նախագիծը նախատեսվում է իրականացնել ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ՝ «Հայաստանի կինոռեժիսորների և պրոդյուսերների գիլդիայի» և Հայաստանի կինոյի հիմնադրամի համագործակցությամբ։

Սա կարևոր քայլ է հայկական կինոյի միջազգային տեսանելիության, երիտասարդ տաղանդների առաջխաղացման և Հայաստանի՝ որպես ժամանակակից կինոերկրի դիրքավորման համար։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
FT. Սաուդյան Արաբիայի բիզնես ֆորումները խափանման վտանգի տակ են հութիների հարձակումների պատճառովՀՀ ԱԱԾ-ն միջազգային գործընկերների հետ քննարկել է սահմանապահների պատրաստության կատարելագործումըՀայաստանը 240 մլն դոլար նոր վարկ կվերցնի. ԱԺ-ում արցախցիների հետ հանդիպում կկայանաAirbus ուղևորատար ինքնաթիռը Չիլիի ափերի մոտ արտակարգ իրավիճակի մասին ազդանշան է տվելԷլեկտրամեքենաների ներմուծման մաքսատուրքի արտոնության քվոտան այսօր կսպառվիՍիրելի՛ Երևան, շնորհավո՛ր 2808-ամյակդՊուտինը Թրամփին ասել է, որ Ռուսաստանի դիրքորոշումը Ուկրաինայի հարցում անփոփոխ է Թրամփը կարծում է, որ Հյուսիսային և Հարավային Կորեաները պատերազմի մեջ չեն միայն իր ջանքերի շնորհիվ«Известия»-ն մեղադրում է ԵԱՏՄ-ում հայ նախարարին կոռուպցիոն գործարքների մեջՀենրիխ Մխիթարյան․ Եթե հայրս 33 տարեկանում կյանքից չհեռանար, հնարավոր է՝ ես ֆուտբոլիստ չդառնայիԹրամփը կարծում է, որ Նոբելյան խաղաղության մրցանակը վարկաբեկված էՄԻՊ ներկայացուցիչը մասնակցել է կանանց աջակցությանն ու բռնության դեմ պայքարին ուղղված նախաձեռնությանըՀայաստանի կանանց հավաքականն այսօր կմրցի Ինդոնեզիայի ընտրանու հետՈւիթքոֆը և Քուշները կարող են հաջորդ շաբաթ այցելել Մոսկվա և Կիև Տարադրամի փոխարժեքները՝ այսօրԹրամփը շնորհակալություն է հայտնել Պուտինին դիզելային վառելիքի համաձայնագրի համար Կանանց թրաֆիքինգ՝ Հայաստանում․ Սպանություն կատարածը հայտնաբերվել է ՎրաստանումՍամվել Կարապետյանը շնորհավորել է Երևանի 2808-ամյակը«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ ՓաշինյանԹրամփը նախատեսում է հանդիպել Մելոնիի հետ Ֆլորիդայում կայանալիք G20 գագաթնաժողովի շրջանակներումՀրազդանում մի շարք շենքեր մինչև ժամը 17։00-ն ջուր չեն ունենաՌԴ դեսպանատունը շնորհավորել է Երևանին՝ մայրաքաղաքի 2808-ամյակի առթիվReuters. ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև բանակցություններում քննարկվել է անվտանգության ճարտարապետությունըՔաղաքացին գիտի, որ մեր երկրում անվտանգություն ասվածը միայն թղթի և գովազդային արշավների շրջանակներում է. ԱբրահամյանՈւիթքոֆն ու Քուշները քննարկում են հաջորդ շաբաթ Մոսկվա և Կիև այցելելու հնարավորությունը․ AxiosՍեռական բնույթի գործողություններ կատարելու կասկածանքով 49-ամյա տղամարդ է ձերբակալվելԹրամփը հայտարարել է ուկրաինական հակամարտության արագ կարգավորման մասինՎարորդական վկայականներ տրամադրվում են միայն օրենքով․ ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զգոն լինելԵրևանում BMW-ն բախվել է ճանապարհային նշանին ու բետոնե արգելապատնեշինՀայաստանի բանկերն ու հեռահաղորդակցության օպերատորները քննարկում են խարդախների միասնական բազա ստեղծելու գաղափարը10 տարի փորձել է կարգավորել հայ-ադրբեջանական հակամարտությունը, բայց չի հաջողել. Թրամփը՝ Պուտինի մասինԹրամփը սպառնացել է ոչնչացնել Իրանը, եթե մերժի ԱՄՆ պահանջներըԱյսօր Տոնն է Սրբոց Թարգմանչաց«Հրապարակ». Հայաստանը 240 մլն դոլար նոր վարկ կվերցնի«Հրապարակ». Սյունիքում կրկի՞ն ադրբեջանցիներ«Հրապարակ». Դեսպանների հետ ակտիվ հանդիպումներ են սկսելՀոկտեմբերի 13-ին ԱԺ-ում արցախցիների հետ հանդիպում կկայանա․ ո՞վ է ընդունելու նրանց․ «Ժողովուրդ»«Հրապարակ». Սրբազանի գործը մտել է փակուղի «Հրապարակ». Կադրային բանկի անակնկալները ՔՊ-ական Արփի Դավոյանը տուն առ տուն քարոզարշավ է անում Ստեփանավանում. «Ժողովուրդ»Ի՞նչ ունեցվածք ունի Ծառուկյանի գործով քննչական վարչության պետ Դավիթ Մանուչարյանը. «Ժողովուրդ»ՀԷՑ-ի խոշոր վթարի պատճառը հին տրանսֆորմատո՞րն է․ փորձագետները մտահոգված են. «Ժողովուրդ»ՈՒԵՖԱ-ի բոլոր անդամ երկրները, բացի Ադրբեջանից, կողմ են ՖԻՖԱ-ի ղեկավարության փոփոխությանըԹուրքիան Սև ծովում Ռուսաստանի և Ուկրաինայի նավերի համար առանձին անվտանգության միջանցքներ է առաջարկելApple-ը կրճատում է iPhone 18 Pro և Pro Max-երի արտադրությունը՝ պահանջարկի անկման պատճառովՄիկել Արտետան դարձել է երկրորդ ամենաբարձր վարձատրվող մարզիչն աշխարհումՀրապարակվել է համալսարանների համաշխարհային վարկանիշը. որ տեղում է Երևանի պետական համալսարանըՀԷՑ-ի ավտոպարկը համալրվում էՕվերչուկը՝ ԱՊՀ+ ձևաչափի մասին․ Իրանի մասնակցությամբ այն արդեն փաստացի գործում էԹրամփը զրուցել է Պուտինի հետ. Ռուսաստանը համաշխարհային շուկա դիզելային վառելիք կմատակարարի
Ամենադիտված