Եվրահանձնաժողովը հունիսի կեսերին ավարտեց Ուկրաինային 3.2 միլիարդ եվրոյի հատկացման վերաբերյալ բանակցությունները
Աշխարհ
Եվրոպական հանձնաժողովը (ԵՀ) և Կիևը հունիսի կեսերին ավարտեցին բանակցությունները Ուկրաինային 2026-2027 թվականների 90 միլիարդ եվրոյի ֆինանսավորման փաթեթի շրջանակներում 3,2 միլիարդ եվրո բյուջետային սուբսիդիաներ տրամադրելու վերաբերյալ: Այս մասին լրագրողներին հայտարարեց տնտեսության հարցերով եվրահանձնակատար Վալդիս Դոմբրովսկիսը։
«Մենք ավարտել ենք բանակցությունները Ուկրաինայի հետ փոխըմբռնման հուշագրի (որը ամփոփում է ԵՄ պահանջները բարեփոխումների վերաբերյալ ֆինանսավորման դիմաց, որը անհրաժեշտ է Ուկրաինային բյուջետային օգնություն տրամադրելու համար», - ասել է Դոմբրովսկիսը։
Նա պարզաբանել է, որ 3,2 միլիարդ եվրոյի տրանշը կհատկացվի «հունիսի կեսերին», եթե հուշագիրը «վավերացվի Ուկրաինայի խորհրդարանի կողմից»։


















































Ամենադիտված
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը