FT. Եվրոպան ՆԱՏՕ-ի նիստում ԱՄՆ-ից պարզաբանումներ կպահանջի զորքերի տեղակայման վերաբերյալ
Աշխարհ
Մայիսի 21-22-ը Շվեդիայում կայանալիք ՆԱՏՕ-ի արտաքին գործերի նախարարների հանդիպման ժամանակ եվրոպական երկրները պահանջելու են պարզաբանումներ Միացյալ Նահանգներից զորքերի տեղակայման վերաբերյալ, հաղորդում է Financial Times (FT)-ը՝ հղում անելով դիվանագետներին։
Դաշնակից երկրները նյարդայնացած են այն փաստից, որ ԱՄՆ ներկայիս վարչակազմը դեռևս չի պարզաբանել, թե երբ և որտեղից է դուրս բերելու իր զորքերը Եվրոպայից։ Գերմանիայի և Լեհաստանի վերաբերյալ հանկարծակի որոշումները ընդգծում են հարցի հրատապությունը, հաղորդում է թերթը։
Ավելի վաղ ԱՄՆ-ն որոշել էր չտեղակայել 4000 հոգանոց բրիգադ Լեհաստան՝ որպես ռոտացիայի մաս։ Վաշինգտոնը նաև մտադիր է իր 5000 զինվորներին դուրս բերել Գերմանիայից։


















































Ամենադիտված
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը