Ռուսաստանը և Չինաստանը դեմ են արտահայտվել համաշխարհային գործերում «ջունգլիների օրենքին»
Աշխարհ
Մի շարք պետությունների կողմից գաղութատիրության ոգով միակողմանիորեն կառավարելու համաշխարհային գործերը ձախողվել են, սակայն համաշխարհային իրավիճակը դառնում է ավելի բարդ, և կա «ջունգլիների օրենքին» վերադառնալու վտանգ։ Այս մասին ասվում է Ռուսաստանի և Չինաստանի համատեղ հռչակագրում՝ բազմաբևեռ աշխարհի և միջազգային հարաբերությունների նոր տեսակի հաստատման վերաբերյալ, որը ստորագրել են երկու երկրների առաջնորդներ Վլադիմիր Պուտինը և Սի Ծինփինը։
«Մի շարք պետությունների կողմից գաղութատիրության դարաշրջանի ոգով միակողմանիորեն կառավարելու, իրենց շահերը ամբողջ աշխարհին պարտադրելու և այլ երկրների ինքնիշխան զարգացումը սահմանափակելու փորձերը ձախողվել են», - նշվում է հռչակագրում։ Մոսկվան և Պեկինը նշել են, որ մի կողմից, 21-րդ դարի միջազգային հարաբերությունների համակարգը խորը վերափոխման է ենթարկվում՝ «շարժվելով դեպի բազմակենտրոնության երկարաժամկետ վիճակ», բայց մյուս կողմից, «գլոբալ իրավիճակը դառնում է ավելի բարդ»։
«Գլոբալ խաղաղության և զարգացման օրակարգը բախվում է նոր ռիսկերի և մարտահրավերների, և կա միջազգային հանրության մասնատման և «ջունգլիների օրենքին» վերադառնալու վտանգ», - ընդգծվում է փաստաթղթում։


















































Ամենադիտված
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը