Լիտվայի ԱԳ նախարարը Ռուսաստանին մեղադրել է Բալթիկայում ուկրաինական անօդաչու թռչող սարքերի առկայության մեջ
Աշխարհ
Լիտվայի ԱԳ նախարար Կեստուտիս Բուդրիսը պնդել է, որ Ռուսաստանը «դիտավորյալ» վերաուղղորդում է ուկրաինական անօդաչու թռչող սարքերը դեպի Բալթյան օդային տարածք։ Նա այս մասին գրել է X սոցիալական մեդիա հարթակում։
«Ռուսաստանը դիտավորյալ վերաուղղորդում է ուկրաինական անօդաչու թռչող սարքերը դեպի Բալթյան օդային տարածք, միաժամանակ զրպարտչական արշավներ սկսելով Լիտվայի, Լատվիայի և Էստոնիայի դեմ։ Սա հուսահատության բացահայտ դրսևորում է, քաոս սերմանելու և ուշադրությունը իրականությունից շեղելու փորձ», - ասել է նա։
Բուդրիսը նաև ընդգծել է, որ ՆԱՏՕ-ն «միասնական է», և դաշինքը պատրաստ է «պաշտպանել դաշնակիցների տարածքի յուրաքանչյուր թիզը»՝ օդում, ցամաքում և ծովում։


















































Ամենադիտված
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը