Ռուսաստանը և Չինաստանը կընդլայնեն համագործակցությունը Աֆրիկայի հետ
Աշխարհ
Ռուսաստանը և Չինաստանը մտադիր են շարունակել ընդլայնել համագործակցությունը Աֆրիկայի հետ և դեմ են արտահայտվել որոշ երկրների քաղաքականությանը, որոնք չարաշահում են հարկադրանքի միջոցները՝ խաթարելու Աֆրիկայի առևտրատնտեսական համագործակցությունը երրորդ երկրների հետ։
Կրեմլի կայքում հրապարակվել է Ռուսաստանի և Չինաստանի համատեղ հայտարարությունը համապարփակ գործընկերության և ռազմավարական փոխգործակցության հետագա ամրապնդման, բարիդրացիական, բարեկամական և համագործակցային հարաբերությունների խորացման վերաբերյալ։
Փաստաթղթում նշվում է, որ Ռուսաստանը և Չինաստանը համաձայն են, որ աֆրիկյան տարածաշրջանն ունի զարգացման զգալի ներուժ 21-րդ դարում և կարծում են, որ խաղաղության և կայունության հաստատումը, ինչպես նաև աֆրիկյան երկրների կողմից իրական անկախության և ինքնաբավության ձեռքբերումը հիմնարար նշանակություն ունեն նրանց զարգացման և մայրցամաքում արդիականացման իրականացման համար, ինչը կարող է հզոր խթան հաղորդել համապատասխան գործընթացներին ամբողջ աշխարհում։


















































Ամենադիտված
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը