Էստոնիայի ԱԳՆ-ն քննադատել է ԱՄՆ-ին
Աշխարհ
Էստոնիայի արտաքին գործերի նախարար Մարգուս Ցախկնան Financial Times-ին տված հարցազրույցում քննադատել է Միացյալ Նահանգներին Եվրոպայում իր ռազմական ներկայությունը կրճատելու համար՝ առանց դաշնակիցների հետ պատշաճ համակարգման։
Նա զորքերի դուրսբերման մասին մի քանի հայտարարություններ անվանել է կամայական։
Էստոնիայի արտաքին գործերի նախարարի խոսքով՝ Վաշինգտոնը պետք է ավելի սերտորեն համակարգի իր ծրագրերը ՆԱՏՕ-ի գործընկերների հետ՝ դաշինքի զսպման ներուժի թուլացումից խուսափելու համար։
«Մենք պետք է ծրագրերը հասկանանք ավելի համակարգված ձևաչափով», - ասել է Ցախնան։


















































Ամենադիտված
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը