Չինաստանը պաշտպանել է Ռուսաստանի` Ուկրաինայի հակամարտության կարգավորման պայմանները
Աշխարհ
Ռուսաստանն ու Չինաստանը համոզված են, որ ուկրաինական հակամարտության երկարաժամկետ և կայուն կարգավորումը պահանջում է լուծել դրա արմատական պատճառները՝ պահպանելով ՄԱԿ-ի կանոնադրության սկզբունքները: Երկու երկրների համատեղ հայտարարությունը հրապարակվել է Կրեմլի կայքում։
Նշվում է, որ ռուսական կողմը դրականորեն է գնահատում Չինաստանի անաչառ դիրքորոշումը ուկրաինական ճգնաժամի վերաբերյալ և ողջունում է նրա ցանկությունը՝ կառուցողական դեր խաղալ դրա լուծման գործում քաղաքական և դիվանագիտական միջոցներով։
«Կողմերը աջակցում են բոլոր ջանքերին, որոնք նպաստում են երկարաժամկետ և կայուն խաղաղության հաստատմանը», - ասվում է Ռուսաստանի և Չինաստանի համատեղ հայտարարության մեջ։


















































Ամենադիտված
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը