Ուշակովը հաստատել է Ուիթկոֆի և Քուշների այցը Ռուսաստան
Ռուսաստան
Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը kp.ru-ի լրագրող Անդրեյ Զոբովի հետ զրույցում հաստատել է Դոնալդ Թրամփի հատուկ դեսպանորդ Սթիվ Վիտկոֆի և ԱՄՆ նախագահի փեսայի՝ Ջարեդ Քուշների այցը առաջիկա շաբաթներին։
Ուշակովի խոսքով՝ այցի ճշգրիտ ամսաթվերը դեռևս հայտնի չեն։
Մայիսի 20-ին Ռուսաստանի նախագահի ներդրումների և արտասահմանյան երկրների հետ տնտեսական համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Ուիթկոֆը պլանավորում է այցելել Ռուսաստան։


















































Ամենադիտված
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը